Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն, նոր վարչապետով

Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար–ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2020թ․ առաջին չորս ամիսներին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 1,7 տոկոսով։

Այս տարվա ապրիլին արձանագրված ՏԱՑ–ը մարտ ամսվա համեմատ նվազել է 13,5 տոկոսով։

2020–ի ապրիլի ՏԱՑ–ը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 17,2 տոկոսով։ Այս տարվա առաջին չորս ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատությամբ շինարարության ծավալը նվազել է 21,9 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 10,4 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 11,5 տոկոսով։

Ակնհայտ է, որ մեր տնտեսությունը մտել է անկման փուլ, որի վերջում տնտեսական դեպրեսիան է՝ սոցիալական աղետը։ Դեռևս ամիսներ առաջ ես կանխատեսել էի տարեկան կտրվածքով ՀՆԱ անկում մինչև 20 տոկոսի սահմաններում (տե՛ս

Դատելով ամենից՝ այդ կանխատեսումները կարող են շատ լավատեսական լինել, եթե տնտեսությունը փրկելու, սոցիալական ճգնաժամը հաղթահարելու քաղաքականություն չիրականացվի և զուգահեռաբար կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար չմղվի։

Մեզ առնվազն ՀՆԱ 10 տոկոսի չափով, այսինքն՝ ավելի քան 1,3 միլիարդ դոլարի ներարկում և համապատասխան հակաճգնաժամային ծրագիր է պետք, որպեսզի խուսափենք կոլապսից։

«Պոլիտէկոնոմիան» բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է մեր մոտեցումները և՛ հակահամաճարակային, և՛ սոցիալ–տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ ուրավգծելով անելիքները։ Հրապարակայնորեն հնչեցվել են նաև առաջարկներ այլ գործիչների և կազմակերպությունների կողմից։ Ցավոք դրանք անտեսվեցին գործող իշխանությունների կողմից։

Այս կառավարությունն ապացուցեց, որ ապաշնորհ է և բացարձակ անպիտակ ճգնաժամային պայմաններում։ Ճգնաժամային իրավիճակները պահանջում են հակաճգնաժամային կառավարում, նվիրյալ մարդկանց թիմ և համերաշխության մթնոլորտ։ Աղետից փրկվելու համար փորձի ու գիտելիքների կրող կառավարության նոր կազմ է պետք, նոր վարչապետով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից։

դիտվել է 811 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am