Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ–ից /տեսանյութ/

Ես ոչ հեքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ՀՔԾ–ից դուրս գալուց լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը, ինչպես հայտարարել է Միքայել Մինքսյանը, Նիկոլ Փաշինյանի անունից հանդիպել է նրան, ասել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի, ինչից հետո նրա դեմ քրեական գործերը կկասեցվեն։ Այս մասին գրում է NEWS.am-ը:

«Այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ–ոմ հարուցվել է քրական գործ եւ այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն եւ ելնելով այդ հանգամանքից եւ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու եւ չխախտելու նպատակով ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,– ասաց Վանեցյանը։

Լրագրողի հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ նախորդ տարի սեպտեմբերին հորդորում էր չկապել իրեն նախկինների հետ՝ ասելով, թե Միքայել Մինասյանը մի մարդ է, որը օրենքի առաջ պետք է պատասխան տա եւ արդյոք կարծում է, որ Մինասյանը քրեական հանցագործություններ է կատարել, Վանեցյանը պատասխանեց. «Իմ կարծիքը որեւէ նշանակություն չունի․ եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի, կամ, առհասարակ, ցանկացած անձի մեղավորությունը, եւ դատարանը նրան կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է»։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պարզ են եղել հանգամանքեր, ըստ որոնց Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Վանեցյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները, երբեք չեմ հրապարակելու»։

Ինչպե՞ս եղավ, որ ձեր եւ Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան՝ վարչապետի փոփոխության եւ նոր կառավարություն ունենալու հարցու՝ լրագրողի հարցին Վանեցյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես, դեռեւս հունվար ամսին եւ հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

 

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայից, ինչին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։

դիտվել է 1088 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am