«Մեկդ Նիկոլին փոխանցեք, որ նա «կորոնավիրուսային հեղափոխություն» Հայաստանում արդեն արել է, հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասում է, որ «Կորոնավիրուսային հեղախոփություն» ենք անելու։
Մեկդ իրեն փոխանցեք, որ նա «կորոնավիրուսային հեղափոխություն» Հայաստանում արդեն արել է, դա այլեւս իրողություն է, եւ վարակը հաղթական տարածվում է երկրով մեկ։
Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է, քանի երկիրն ու ժողովուրդը վերջնականորեն չեն կործանվել»։