Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը. Հակոբ Ճաղարյան

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՅԿԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ) ԱՎԻՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(Հատվածներ ՀՀ Կառավարություններկայացրած «ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգից)

Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել եմ «Ազգային» (National Carrier) և «Դրոշակակիր» (Flag Carrier) հասկացողությունների միջազգային ձևակերպումներին:
Հիշեցնեմ, որ բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող… և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

«Ազգային» կոչվում է երկրում գրանցված, տվյալ երկրի օրենքներով աշխատող, երկրի ավիաշուկայի միակ, կամ հիմնական ավիափոխադրողը:
Որն իր հերթին բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար հանդիսանում է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ:

Ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում նրա սեփականության ձևին: Այն կարող է լինել պետական, մասնավոր, կամ համատեղ կապիտալով հիմնված:


Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը`

Քաղաքական Ոլորտում

– Քաղաքական անկախություն;
– Պաշտպանվածություն և անդադար կապ աշխարհի հետ ռազմական իրավիճակներում և բնական աղետների դեպքում ;
– Կապ արտերկրի հետ;

Տնտեսական ոլորտում`

– Մրցակցություն, (նրանից հետևող արդյունքներով` ծառայությունների որակի բարձրացում և սպասարկման գների նվազում);
– Ավիափոխադրումների ավելի լայն աշխարհագրություն;
– Արտաքին շուկաների սպասարկման հնարավորություն;
– Զբոսաշրջության և տնտեսական այլ ոլորտների զարգացում;
– Աշխատատեղեր և բարձր զբաղվածություն;
– Հարակից ծառայությունների սպառման ծավալների աճ;
– Լրացուցիչ պետական եկամուտներ

Ցանկացած կետ պատրաստ եմ բացել քննարկումներում:

Ցանկանում եմ նշել, որ «Հայեցակարգի» ներկայացված մասի հիմնական կազմողը Վահան Հարությունյանն է:
Հարցերը կարող եք ուղղել նաև նրան»:

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am