Եթե 10 հոգով խփեն, կարո՞ղ է քրգործ չհարուցեն․Մարուքյան

 «Ամենաբարձր մակարդակով բռնությունը արդարացվել է: Հայտարարություն էինք արել այն մասին, որ մենք կսպասենք իշխանությունների իրավական և քաղաքական գնահատականներին, որից հետո մենք մեր անելիքները կորոշենք և կհայտարարենք դրա մասին, և մինչ այդ պահը չենք ներկայացել ԱԺ նիստերին։ Շաբաթ օրը իրավական գնահատականը եղավ և հիմա կարող ենք ամփոփել՝ ինչ ունենք։ Առաջինը արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց և ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց, այսինքն՝ ընդդիմադիր խոսքը, քննադատական խոսքը, այլընտրանքային մոտեցումների ներկայացումը գնահատվեց որպես սադրանք, որից հետո տարբեր հարթակներում քննադատական խոսքին ասում են սադրանք, դա արդեն պիտակավորված է։ Հետո արդեն լեգիտիմացվեց, որ եթե կա «սադրանք», ուրեմն կարելի է բռնության ենթարկել, և քաղաքական մասով կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը շեղված է հեղափոխության արժեքներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, քաղաքական ուժերի ազատ գործունեություն, ընդդիմախոսության հարգանք ․․․ այս արժեքներից շեղված վիճակ ունենք, և սա արդեն իրողություն է»,- ԱԺ ԼՀԿ խբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ասուլիսում անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի քաղաքական և իրավական գնահատականներին։

«Եթե ծեծի հանցակազմ չկար, ապա կարող էր խուլիգանության հանկանիշներով գործ հարուցվել, ապա մեջբերեց մի հումոր, ըստ որի՝ եթե մեկին 10 հոգին մեկական անգամ հարվածում են, ապա քրեական գործ հարուցելու կարիք չկա :Շաբաթ օրը ՀՔԾ-ն մամուլի հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է նյութերով։ Մենք բողոք չէինք ներկայացրել, դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն, այսինքն՝ մասնավոր գանգատի տարածք չէ, այլ հանրային»,- ասաց Մարուքյանը։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am