Եթե իրավապահ մարմինները կհիմնավորեն, դատարանը կճանաչի Միքայել Մինասյանի մեղավորությունը, ուրեմն նա մեղավոր է. Արթուր Վանեցյան
«Այդ հայտարարության հետ կապված, ՀՔԾ֊ում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։ Նախաքննական գաղտնիքը չբացահայտելու կամ չխախտելու նպատակով, ես չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,-յս մասին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ֊ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրահանգով Միքայել Մինասյանին գործարք առաջարկելու հայտարարությանը։ Հարցին, թե իր կարծիքով Միքայել Մինասյանը քրեական հանցագործություններ է կատարե՞լ, պատասխանեց.«Գիտեք, իմ կարծիքը որեւէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը, դատարանը կճանաչի մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է»։
Հրապարակ