Այլապես մենք ոչ միայն անդառնալի կկորցնենք ոլորտի ձեռքբերումները. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 

«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ բաց նամակը
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պրն Վարչապետ, Ս․թ․ մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանի հրավերով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան, ինչպես նաև տուրիզմի մյուս ոլորտները ներկայացնող այլ միավորումները մասնակցեցին Նախարարի հետ քննարկմանը, որտեղ ՀՀ Կառավարության կողմից ներկայացվեց հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքների վիճակագրությունը, իսկ ոլորտի ներկայացուցիչները բարձրացրեցին առկա խնդիրները և առաջարկեցին համապատասխան լուծումներ։


Կարող ենք ստույգ արձանագրել, որ հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք
էին, որ մինչ օրս կատարված միջոցառումների համախումբը բավարար չէ ոլորտի խնդիրները լուծելու համար, որոնցից գլխավորներն են․

- Աշխատատեղերի պահպանում առանց աշխատավարձային ֆոնդի մեծ կրճատումների
- Վարկային պարտավորությունների շարունակական կատարում
- Առաջացող հարկային պարտավորությունների պատշաճ կատարում Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան արդեն երեք ամիս շարունակ փորձում է ՀՀ Կառավարության ուշադրությունը սևեռել այս խնդիրների հիմնարար լուծումներ տալու անհրաժեշտությանը։

Ցավոք, այս անգամ էլ հանդիպման ավարտին Նախարարից տեղեկացանք, որ մեր բարձրացրած հարցերը և մեր առաջարկած լուծումները կքննարկվեն մոտակա երեք շաբաթվա ընթացքում։

Արդեն իսկ սնանկության եզրին հասած ոլորտի խնդիրներին ՀՀ Կառավարության այսքան
դանդաղ և, մեր կարծիքով, ոչ համաչափ արձագանքը համարում ենք անընդունելի։ Պահանջում ենք շտապ արձագանքել մեր բարձրացրած հարցերին և իրագործել մեր կողմից առաջարկված լուծումները, քանզի համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների գերակշիռ մեծամասնությունում, այդ թվում մեր հարևան երկրներում, հենց այս լուծումների հանրագումարն է կիրառվել և ապահովել տեսանելի արդյունքներ։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է իրականացնել հետևյալ միջոցառումները․

- Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին և այլոց) բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

- 2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում և ոլորտի հետագա աճի հնարավորություն

- 2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ։

- 2020թ․-ի մայիսից սկսած վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ։

2021թ․ մայիսի 1-ից կմեկնարկի հաջորդ տարվա զբոսաշրջային սեզոնը, և մենք հուսով ենք, որ մինչ այդ Հայաստանը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, աշխարհի մյուս երկրները կբացեն Հայաստանի հետ իրենց սահմանները, և մեր ոլորտը այդ պահից սկսած կվերադառնա իր բնականոն գործունեությանը։

Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու և ծառացած խնդիրներին, հաշվի առնելով մեր առաջարկները, սեղմ ժամկետներում լուծումներ տալու համար։ Այլապես մենք ոչ միայն անդառնալի կկորցնենք ոլորտի ձեռքբերումները, այլ նույնիսկ համաճարակի ավարտից հետո Հայաստանի տնտեսության համար գերակա այս ոլորտը ի վիճակի չի լինի ապահովել երկրի տնտեսական աճի իր կարևոր մասնաբաժինը։

դիտվել է 833 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am