Նոր կառավարության ձևավորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր. Անդրանիկ Թեւանյան

Առողջապահության նախարարն իր ՖԲ գրառմամբ մի քանի օրից սպասվող մահերի կտրուկ աճի անոնս արեց, իսկ վարչապետն իր «լայվով» շտապեց դրա պատասխանատվությունը «դուրս գրել» հպարտ քաղաքացիների վրա (նա երկար–բարակ խոսում էր դիմակներից)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանցավոր անգործությունը և նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը

Առողջապահության նախարարն իր ՖԲ գրառմամբ մի քանի օրից սպասվող մահերի կտրուկ աճի անոնս արեց, իսկ վարչապետն իր «լայվով» շտապեց դրա պատասխանատվությունը «դուրս գրել» հպարտ քաղաքացիների վրա (նա երկար–բարակ խոսում էր դիմակներից)։

Ցավոք սրտի, իրականություն է դառնում մեր այն կանխատեսումը, որ Հայաստանը կորոնավիրուսային հարցում գնում է Իտալիայում արձանագրված սցենարով։ Ընդորում՝ ավելի շուտ, քան կանխատեսվել էր։

Եթե սրան գումարում ենք սոցիալ–տնտեսական ոլորտում տիրող իրավիճակը և խորացող ճգնաժամը, ապա պատկերը ողբերգական է դառնում։

Սա՛ է պոպուլիզմի ու անգրագետ կառավարման գինը։ Բայց մենք դեռ շանս ու ժամանակ ունենք նվազեցնելու մարդկային կորուստները և մեղմելու սոցիալական լարվածությունը։

Նոր կառավարության ձևավորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Մենք կարևորում ենք նաև նոր կառավարության ձևավորման մեթոդաբանությունը։ Այն պետք է լինի հասարական–քաղաքական լայն համախմբման արդյունք, այլ ոչ թե պալատական խարդավանքների հետևանք։

Ազգային համաձայնության կառավարությունը հակաճգնաժամային ֆունկցիա պետք է ունենա։ Այդ կառավարության մանդատը պետք է ժամանակով ու գործողություններով սահմանափակված լինի։ Այդ մանդատը պետք է ներառի՝

1․Հակահամաճարակային արդյունավետ քաղաքականություն՝ Հայաստանը Իտալիայի սցենարից դուրս բերելու նպատակով,

2․Սոցիալ–տնտեսական լարվածության թուլացում,

3․Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրային համախմբման ու պետական ռեսուրսները դեպի մարտահրավերների հաղթահարմանն ուղղելու նպատակով,

4․Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում․ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան կորոնավիրուսային ճգնաժամի ավարտից հետո։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մանդատին, ապա այստեղ խնդիրը պետք է լինի Արցախի բանակցային գործընթացում բացասական զարգացումները կանգնեցնելն ու հայ–ռուսական հարաբերությունները վերականգնելը։ Ռազմավարական բնույթի հարցերն արդեն խորհրդարանական նոր ընտրություններից հետո ձևավորվելիք հետհակաճգնաժամային կառավարության ֆունկցիան է»։

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am