Թորոսյան Արսենը 100 անգամ հակասական բաներ ասեց դիմակի մասին. հետո էլ զարմանում են, թե ինչու են իրանց ասում անգրագետ. Լուսանկար
Անգրագետ քայլերով հասցրեցին այն վիճակին, որ վերջին տվյալներով 452 նոր դեպք ունենք վարակվածների, երբ Վրաստանում ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել։ Հիմա դիմակի մի գովազդ ա գնում, աննախադեպ գովազդ, թե բա դիմակով ամենուրեք։ Անգրագետ Թորոսյան Արսենը 100 անգամ հակասական բաներ ասեց դիմակի մասին։ Հետո էլ զարմանում են, թե ինչու են իրանց ասում անգրագետ։ Պարզից էլ պարզ ա, որ այս համաճարակի դեմ պայքարում այս կառավարությունը պարտվել է և հնարավոր ժամանակահատվածը հաղթահարելու այս ճգնաժամը բաց է թողել։ Իրանց անգրագիտության պատճառով բոլորս ենք տուժելու։
Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից