Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ. նախկին աշխատակից
Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արդեն նախկին շխատակիցներից մեկը: «Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչեւ ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել:
Այո, առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետեւ դա անձնական տվյալ է»,- ասաց աշխատակցուհին՝ հավելելով, որ դա եղել է հին տնօրենի օրոք: