Ադամանդային սկանդալ․ ոչ պատահական համընկնումներ և չվճարված մաքսատուրքի չափը


yerevan.today-ը գրում է.

Հայաստան ադամանդի մաքսանենգ ներմուծման և վերաարտահանման սկանդալը նոր թափ է հավաքում։ Ինչպես գիտենք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվել մոտ 20 մլրդ դրամի ադամանդի հումք (ալմաստ) և որոշակի գործընթաց՝ փայելցում, փաթեթավորում անցնելուց հետո վերաարտահանվել որպես հայկական ադամանդ։ Միքայել Մինասյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին այս ապօրինի բիզնեսի ներգրավված լինելու մեջ և նշել, որ իր հայտնած տվյալները երևում են նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

Դատելով նրանից, որ նախկին դեսպանի կողմից վերոնշյալ փաստերի ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չանդրադարձավ դրան, միանշանակ է, որ ինչ-որ բան այն չէ։ Երկրի վարչապետի՝ այս գործում ներգրավվածության կասկածն ավելի ուժգնացավ, երբ ի վերջո նա հանդես եկավ լայվով և փոխանակ հակափաստարկներ բերելու, որ նման բան չի եղել կամ ամեն ինչ եղել է օրենքով, ջղաձգված կեցվածքով հայտարարեց, որ այլևս ոչինչ չի հերքելու, ով ուզում է թող հավատա։ Նրա փոխարեն հերքման անհաջող փորձ արեց ԱԺ պատգամավորները՝ փորձելով հավաստիացնել, որ վիճակագրության մեջ բացակայում են վերոնշյալ գումարի չափով ադամանդի արտահանման տվյալները Հայաստանից այս տարվա առաջին եռամսյակում։ Բնականաբար, նա «մոռացավ» հերքել բուն փաստը՝ մաքսանենգ է եղել դրանց ներմուծումը, թե՞ ոչ, Հայաստանում դրանք գործարանային մշակում անցել են, թե՞ ոչ, և եթե անցել են, ապա ներգրավված աշխատակիցների թիվն ավելացել է, թե՞ ոչ և ի վերջո, այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրում ադամանդի արտադրության ծավալների ավելացել են, թե՞ ոչ։ Այս ամենի մասին փաստերով և փաստարկներով։

Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ վիճկոմի, Հայաստանում արտադրվել է 118 476 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա 67 900-ի փոխարեն կամ 1,8 անգամ ավելի։ Սրա գերակշիռ մասը՝ մոտ 53 հազար կարատ, արտադրվել է փետրվարին։ Քանի որ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ներմուծման տողում այս տարվա առաջին եռամսյակում աճ չի արձանագրված, ապա հարց է առաջանում, ինչպե՞ս է Հայաստանում արտադրվել լրացուցիչ մոտ 50 հազար կարատ չմշակված ադամանդը։ Ալմաստի հանքավայրեր Հայաստանում չկան՝ այն ներմուծվել է։ Այսինքն, սա անուղղակի վկայություն է, որ ներմուծված ադամանդի այն քանակը, որի մասին հայտնել էր Միքայել Մինասյանը, չի մաքսազերծվել։ Եթե սրան ավելացնենք, որ ՊԵԿ-ը չներկայացրեց մաքսային վիճակագրության այն մասին, որ այս տարվա առաջին երեք ամիսներին ներմուծվել է այսքան կարատ ադամանդի հումք, որից վճարվել է այսքան մաքսատուրք, ասվածն ամբողջական է դառնում։ Ի դեպ, մաքսատուրքի մասին։

Համաձայն ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի, երրորդ երկրներից ներմուծվող չսորտավորված, արդյունաբերական ալմաստի մաքսատուրքը 1 կարատի համար կազմում է դրա մաքսային արժեքի (դոլարով կամ եվրոյով) 15 տոկոսը։ Եթե խոսքը 20 մլրդ դրամի ադամանդի մասին է, ապա Հնդկաստանից դրա ներմուծման համար ԵԱՏՄ մաքսատուրքը կկազմեր մոտ 3 մլրդ դրամ կամ 6,2 մլն դոլար։ Սա այն այսպես ասած «մաքուր» գումարն է, որը մտնում է մաքսանենգ ներմուծողի գրպանը։ Մեկ գործարքից 6,2 մլն դոլար՝ վատ չէ կոռուպցիայի դեմ «պայքարող» իշխանության համար։

Ինչ մնում է արտահանմանը, ապա դրա ցուցանիշն, այդուհանդերձ, երևում է վիճակագրական տվյալներում։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում ադամանդի արտադրության և իրացման տվյալները ներկայացնող տողում նշված է մոտ 20 մլրդ դրամի իրացում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում, ինչը մոտ երկու երրորդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվախից։ Եվս մեկ ուշագրավ հանգամանք՝ վերոնշյալ 20 մլրդ դրամի ադամանդի իրացման մեծ մասը՝ 15,5 մլրդ դրամ, արձանագրվել է Կոտայքի մարզում, որտեղ վերջերս է բացվել այն ադամադագործական ձեռնարկությունը, որին վերագրվում է վերոնշյալ մաքսանենգ ադամանդի այպես ասած «մշակումը» և իրացումը։

Այն, որ 20 մլրդ դրամ հավելյալ ադամանդի մշակման համար հավելյալ հարյուրավոր նոր աշխատատեղեր են անհրաժեշտ, ինչը տեղի չի ունցել և այս ոլորտում գրանցված մոտ 500 աշխատատեղերի թիվը չի փոխվել, նույնպես փաստում է պաշտոնական վիճակագրությունը և այդ մասին ասվել է բազմիցս, ուստի չմանրամասնենք։

Այս ամենի արդյունքում պարզ է դառնում, թե ինչո՞ւ է ջղաձգվում և խուսափում հերքումներից Նիկոլ Փաշինյանը։ «Շեֆի» նյարդերը խնայելու համար խորհուրդ ենք տալիս նրա սիրելի դարձած վիճկոմին և մասնավորապես վիճկոմի նախագահին՝ բացի թվեր ուռճացնելուց, ինչը եղել է վերջին երկու տարվա ընթացքում ձեր հիմնական զբաղմունքը, ժամանակն է մասնագիտանաք նաև իրական թվերն «անհրաժեշտության» դեպքում չտեսնելու և եղածից պակաս ներկայացնելու մեջ։

Արա Մարտիրոսյան

դիտվել է 945 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am