ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել․ 168.am

«168.am-ի տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:

Մեր տեղեկություններով` ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է ինչպես Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու փաստը, այնպես էլ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափից առավել է միջամտում ուժային այդ գերկարևոր կառույցի աշխատանքներին, տալիս այնպիսի հանձնարարականներ, որոնց կատարումն, ըստ երևույթին, այլևս անհնարին է ողջ կյանքն ԱԱԾ-ում անցկացրած ու սպայական ուսադիրներ կրող ծառայողների համար:

ԱԱԾ փորձառու աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով անթույլատրելի և պատվից ցածր են համարում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ, ով նման ուժային կառույցում աշխատելու որևէ փորձառություն չունենալով՝ ոչ ավել, ոչ պակաս նշանակվել է առաջին տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:

Սակայն դրանից մոտ 12 ժամ անց ՀՀ վարչապետը որոշել էր Քյարամյանին ազատել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որից հետո՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ»։

դիտվել է 1005 անգամ
Լրահոս
Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am