Իշխանափոխության տեսլականը. Ավետիք Չալաբյան

Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, եւ իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ եւ գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է «Իշխանափոխության տեսլականը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հոդվածից հետո հանրության մեջ սկսեցին բազմաթիվ տեսություններ տարածվել պատրաստվող «պալատական հեղաշրջման» մասին, մի շարք այլ գործիչներ էլ սկսեցին արտահայտվել իշխանափոխության թեմայով, ու թեեւ այս առաջարկությունը իրականում ավելի շատ իշխանության վրա հոգեբանական գրոհի տարր էր հանդիսանում, քան իրական քաղաքական գործողություն, առկա ճգնաժամային իրավիճակում այն անխուսափելիորեն բերել է բազմաթիվ ենթադրությունների եւ քննարկումների, եւ ես կուզենայի այդ կապակցությամբ ստորեւ շարադրել Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները։

Մեր կուսակցությունը իր հռչակման օրից հանդես է եկել գործող իշխանությանը սկզբունքային ընդդիմության դիրքերից, համարելով, որ այն տեսլականը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրությանը, եւ ստացել նրա վստահության մանդատը 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին, որքան էլ առաջին հայացքից գրավիչ, իրականում խաբուսիկ է, եւ չի համապատասխանում մեր երկարաժամկետ ազգային շահերին։

Դա սակայն հեշտ չէր բացատրել հասարակության այն զգալի մասին, որը մինչ այժմ սեւեռված լինելով նախորդ իշխանությունների օրոք տարածված կոռուպցիայի վրա, եւ հավատալով «թալանը» հետ բերելու միջոցով համատարած բարեկեցության հասնելու Փաշինյանի խոստումներին, ուշադրությունից բաց էր թողնում այն պարզ իրողությունները, որ Հայաստանը բոլոր դեպքերում սահմանափակ ռեսուրսային բազայով, համեմատաբար թույլ զարգացած արդյունաբերությամբ, փոքր եւ նվազող բնակչությամբ, արտաքին մեծ կախվածությամբ, երկու կողմից շրջափակված, եւ նույնիսկ իր բուն գոյությանը սպառնալիքներ ունեցող երկիր է, որի համար կոռուպցիան թեեւ իրական մարտահրավեր է, բայց բնավ ոչ միակը։

Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելը պահանջում են ազգային լավագույն կառավարչական եւ մտավոր ռեսուրսների համախմբում եւ տասնամյակների համակարգված աշխատանք՝ բազմաթիվ ճակատներով։ Նախորդ իշխանության օրոք դա եւս բավարար տեղի չէր ունենում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրավիճակը էլ ավելի է վատացել, քանի որ նա, նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, թուլացրել է պետության ինստիտուցիոնալ կառույցները, փչացրել է հարաբերությունները հայկական իրականության մեջ գործող բազմաթիվ կարող ուժերի հետ, եւ ֆորմալ ունենալով բացարձակ իշխանություն, փաստացի իրեն իսկ զրկել է երկիրը կառավարելու հիմնական լծակներից։

Որպես հետեւանք, «Իմ քայլ»-ի իշխանության գալուց հետո անցած մեկ եւ կես տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թեեւ արձանագրել է որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես, հարկային մուտքերի ավելացման ուղղությամբ, վերջին շրջանում հայտնվել է ավելի եւ ավելի սրվող ներքին եւ արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, եւ կորցնում է երկիրը արդյունավետ կառավարելու ընդունակությունը։ Դա արտացոլվում է մի շարք առանցքային խնդիրներում, որոնք այլեւս անհնար է թաքցնել հասարակությունից՝

Ա) արտաքին քաղաքական հարաբերությունների վատթարացում մի շարք գերակա ուղղություններում, եւ Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշումների անթաքույց ուժեղացում տարբեր միջազգային հարթակներում,

Բ) հայկական ավանդական արժեհամակարգի եւ ընտանիքի նկատմամբ ուղղորդված գրոհ՝ դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱԺ իշխող մեծամասնությունը,

Գ) հասարակության ներսում ատելության, հանցավորության եւ քաղաքական բռնության աճ, որոնք վերջին շրջանում առավել սուր բնույթ են ստանում, ներառյալ տառացիորեն երեկ Սյունիքում,

Դ) համավարակի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում Հայաստանում համավարակի ահագնացող տարածումը զուգորդվում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի հետ,

Ե) այս ամենի ֆոնին, պետական համակարգի եւ իրավապահ մարմինների շարունակվող կազմալուծում, որակյալ մասնագետների արտահոսք բազմաթիվ ոլորտներից (քաղավիացիա, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, եւ այլն), եւ դրան հետեւող ակնհայտ ձախողումներ։

Ցանկացած այլ զարգացած երկրում, այս խնդրներից մեկն էլ բավական կլիներ՝ կառավարության հրաժարականի համար։ Սակայն մինչեւ վերջերս, գործող կառավարությունը Հայաստանում անձեռնամխելի կարգավիճակ ուներ, նրան նույնիսկ քննադատել չէր կարելի։

Քննադատողները ակնթարթորեն «ժողովրդի թշնամու» կարգավիճակ էին ստանում, ինչպես ստալինյան ժամանակներում, իսկ բոլոր առկա խնդիրներում մեղավոր կարող էր լինել ով ասես, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն իրավիճակը սկսվում է փոխվել, եւ շատերը սկսում են հասկանալ, որ ի վերջո, Կառավարությունը պատասխանատու է երկիրը արդյունավետ կառավարելու համար, ընտրողները դրա համար են նրան ընտրել, ոչ թե ամեն քայլափոխին թշնամիներ որոնելու, նրանց «ասֆալտին փռելու», բայց արդյունքում իրական գործերը ձախողելու համար։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, որում իշխանափոխությունը Հայաստանում աստիճանաբար դառնում է օրակարգային խնդիր, թեեւ բոլորովին էլ ոչ այն սցենարով, որն առաջարկում էր Միքայել Մինասյանը։

Իրականությունը այն է, որ թեեւ ֆորմալ իմաստով «Իմ քայլը» հանդիսանում է ԱԺ իշխող մեծամասնություն եւ իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած այլ վարչապետի թեկնածություն առաջարկել, մեկ եւ կես տարի առաջ ընտրողների մեծամասնությունը ընտրել են ոչ թե այդ տարասեռ եւ հավաքական քաղաքական կենսագրությունից զուրկ կառույցը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, եւ հենց նրանից են ակնկալում երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը։ Ուստի եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կարողանում արագ շրջադարձ կատարել եւ հաղթահարել ահագնացող ճգնաժամը, վարչապետը ոչ միայն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի եւ հրաժարական տա (ինչպես նախկինում բազմիցս խոստացել է), այլեւ նաեւ որոշակի անցումային փուլից հետո պետք է նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն, եւ մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ազատ կամարտահայտության միջոցով նոր իշխանություններ ձեւավորելու։

Եթե դա արվի խելամիտ ժամկետներում, նույն Նիկոլ Փաշինյանը շանս կունենա պահպանել իր անկում ապրող վարկանիշի գոնե մի մասը, եւ իր թիմով վերադառնալ ԱԺ՝ կամ որպես ընդդիմություն, գամ գուցե նույնիսկ ինչ որ մի տարբերակում՝ նոր կառավարող կոալիցիայի մաս, եւ սա կլինի նորմալ ժողովրդավարական զարգացում՝ առանց պալատական հեղաշրջումների եւ դրան հաջորդող քրոնիկ անկայունության։ Այլապես, շարունակելով համառել եւ վատնել իր վարկանիշը եւ մեր բոլորի սուղ ռեսուրսները, նույն Նիկոլ Փաշինյանը ի վերջո կարող է կանգնել «մերժվելու» վտանգի առաջ, իսկ նրա առաջնորդած ուժը՝ քաղաքական թատերաբեմից ընդհանրապես վերանա, ինչպես դա արդեն տեղի է ունեցել մի շարք այլ, մեկ առաջնորդի շուրջ ստեղծված կառույցների հետ։

Այս պայմաններում արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նաեւ արդեն հիմա պետք է սկսի համախմբվել, եւ արդյունքում հանրությանը ներկայանա 2-3 խոշոր գաղափարական միավորներով։ Դա հնարավորություն կտա հեռանկարում ավելի խելամիտ եւ տարբերակված ընտրություն կատարել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, ձեւավորել ներկայացուցչական եւ հավասարակշռված խորհրդարան, եւ նրա մեջ ներկայացված ուժերից էլ՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, ձեւավորել ազգային համաձայնության օրակարգ, դրանով կայուն հեռանկար տալ հասարակությանը եւ պետական կառույցներին, եւ ձեռնամուխ լինել երկրի անվտանգության եւ զարգացման հիմնական խնդիրների լուծմանը։

Մենք, որպես նորաստեղծ, բայց արագ զարգացող ազգային առաջադիմական քաղաքական ուժ, եւս պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել այդպիսի համախմբման գործընթացներին, համագործակցել ազգային գաղափարախոսությամբ եւ ժողովրդավարական նկարագրով այլ կարող ուժերի հետ, եւ մեր առավելագույն ջանքերը ներդնել՝ հասարակությանը տալու իրական եւ որակյալ ընտրություն։ Բոլոր դեպքերում, մենք ապագա իշխանափոխությունը պատկերացնում ենք միայն սահմանադրական եւ ժողովրդավարական ճանապարհով, միայն դա հնարավորություն կտա բոլորիս այս ճգնաժամից հնարավորինս անկորուստ դուրս գալ»:

 

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսի համար Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին. ԱԻՆ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Վայոց ձորի մարզում 74-ամյա վարորդը LADA-ով բախվել է ցանկապատին և բարձրությունից ընկել բնակչի հողամասի մեջ․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Աղձք գյուղի ջրանցքը քաղաքացի է ընկել Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ շփում ենթադրող միջոցառումները «Դու նախարար ե՞ս, թե՞ հայաթի ջադու պառավ, ա՛յ անասուն» վիճակ Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա Անհետ կորել է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը․ընտանիքը մտահոգություն ունի՝ գուցե վերջինս հատել է սահմանը ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ով հրաժեշտ կտա պաշտոնին Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞ Բա պիտի գեներալը լավ մեքենա քշի, բա ո՞վ պիտի քշի՝ Սորոսի վաստակ ոջիլները՞․ Նարեկ Մալյան (video) Արտաքին պարտքն աճելու է, բյուջեն շարունակվում է թերակատարվել Պրեմիայից քշվածները «Կոռուպցիայի դեմ պայքար»՝ ամերիկյան կուռացիայով Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը «Այդ որոշումը կարող է ուժեղացնել մահմեդական և քրիստոնյա բնակչության պառակտումը»․ ՌԴ-ի արձագանքը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու որոշմանը Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կրթության նախարարը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub