Երկու տարբեր իրականություն և վարչապետի կեռասենին

Կիրակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրը սկսեց ինստագրամյան լուսանկարով: Նա բարձրացել էր կեռասենու վրա եւ դուստրերի համար կեռաս էր քաղում կամ փորձում քաղել: Ի՞նչ գործ ուներ երկրի թիվ մեկ պաշտոնյան կեռասենու վրա, երբ երկրում, ըստ պաշտոնական աղբյուրների, ամեն օր կորոնավիրուսով հիվանդանում է երեք հարյուրից ավելի մարդ (սա նույնն է, եթե ամեն օր Ռուսաստանում հայտնաբերվի 23 հազար վարակակիր, Իտալիայում՝ 10 հազար կամ ԱՄՆ-ում՝ 50 հազար), երբ թեստերը չեն բավականացնում, երբ կիրակի օրն անգամ թեստ անելն է խնդրահարույց, երբ հիվանդներն ավելի շատ են քան վերակենդանացման բաժնի մահճակալները, երբ ամեն օր աշխատանքից եւ բիզնեսից նորանոր մարդիկ են զրկվում, երբ ծնողները չգիտեն, թե ինչով պետք է կերակրեն երեխաներին կամ վճարեն կոմունալներն ու վարկերը, երբ երկրի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ Կապանն ալեկվոծված է, քանի որ լուսադեմին ոստիկանության բաժին են տարվել երիտասարդներ եւ բռնության ենթարկվել, երբ Ռուսաստանում ծխախոտով բեռնված արդեն երրորդ հայաստանյան օդանավն է կալանվում, երբ վերջապես կեռասը դեռ խակ է:

Կիրակի՝ մայիսի 24-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ աշխատասենյակում՝ հեռախոսը ձեռքին Ռուսաստանից, Իսպանիայից կամ Չինաստանից օգնություն խնդրելիս, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի առաջնորդները եւ անգամ օգնություն ընդունում իրենց թեժ մրցակից կամ հակառակորդ երկրներից:

Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ հեռախոսը ձեռքին իր վրաց գործընկերոջ հետ խոսելիս եւ Արսեն Թորոսյանի սխալները սրբագրելիս:

Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ոչ թե կեռասենու վրա, այլ Քաջարանի եւ Կապանի քաղաքապետերի հետ հեռախոսով կամ երես առ երես զրուցելիս, որ ամբողջ օրը կապանցիները եւ քաջարանցիները ստիպված չլինեին ոստիկանական բաժանմունքի առաջ կանգնած մնալ, որ օրվա վերջում լարվածությունը լիցքաթափող հայտարարություն աներ, եւ ոչ թե ավելի նյարդայնացներ սյունեցիներին, հայտարարելով, թե կրիմինալի ու կոռուպցիայի դեմ լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն, որ հարյուրավոր կարմիրբերետավորներ ստիպված չլինեին Երեւանից Կապան հասնել:

Մի պահ պատկերացրեք համավարակի ամենաթեժ օրերին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ինստագրամում լուսանկար հրապարակեր Ադրիատիկ ծովից, գրելով, թե որդու համար խխունջ է հավաքում: Պատկերացրեք Անգելա Մերկելին, որը համավարակի դեմ պայքարի ծանր օրերին լուսանկար հրապարակեր, թե ինչպես է ամուսնու հետ սունկ հավաքում կամ Էմանուել Մակրոնին, որը ինստագրամում նկար հրապարակեր, թե ինչպես է վայելում կիրակնօրյա հանգիստը:

Իհարկե, չեք կարող պատկերացնել: Իսկ եթե հանկարծ նման բան լիներ, ապա գործը իտալացիներին, գերմանացիներին կամ ֆրանսիացիներին չէր հասնի: Հենց Կոնտեի, Մերկելի, Մակրոնի կուսակիցները նրան շատ հստակ եւ պարզ կհասկացնեին, որ պաշտոնը թողնելու ճիշտ ժամանակն է:

Հիմա, ինչպես ընդունված է ասել, գնդակը իմքայլականների մոտ է: Նրանք պետք է քայլ անեն եւ հարվածեն: Նրանք պետք է վերջ տան ամեն ինչում Փաշինյանի հետ համաձայնվելու պրակտիկային, նրան չառարկելու գործելաոճին եւ վերջապես ասեն, որ նա կտրվել է իրականությունից, ամբողջովին կտրվել է իրականությունից, մեկուսանալով հարկատուների հաշվին վերանորոգված կառավարական առանձնատներից մեկում, մեկուսանալով Սեւանի ափին գտնվող նստավայրում, մեկուսանալով իր աշխատասենյակում:

Հանուն պետության, հանուն ժողովրդի, հանուն հենց իրենց շահերի իմքայլականները պետք է կամք դրսեւորեն եւ մտերմիկ զրույց ունենան Փաշինյանի հետ, նրան առաջարկելով հրաժարական տալ:

Ծխախոտ տեղափոխող օդանավերի սկանդալային պատմությունը, Գեղարքունիքի դեպքերը, կապանյան իրադարձությունները, կորոնավիրուսային համավարակի դեմ անհասկանալի եւ ոչինչ չտվող պայքարը, նրա լայվերն ու գրառումները վկայում են, որ Փաշինյանն ամբողջովին կորցրել է կառավարման թելը եւ հանուն մեր պետության շահի օր առաջ պետք է հրաժարական տա: Իմքայլականները պետք է այդ հարցում նրան աջակցություն ցուցաբերեն:

Ոչ մի տեղ գրված չէ, որ Փաշինյանը կամ որեւէ մեկն անպայման պետք է հինգ կամ հիսուն տարի պաշտոնավարի: Հիմա եկել է նրա հեռանալու ժամանակը: Ի դեպ, հրաժարական տալը ոչ ամոթ է, ոչ էլ խայտառակություն:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

դիտվել է 675 անգամ
Լրահոս
Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am