Կանխվեցին իշխանության կողմից նախապատրաստվող բռնությունները

Շնորհակալություն սյունեցիներին դավիթբեկյան ուխտին հավատարիմ մնալու և Լեռնահայաստանի ոգին բարձր պահելու համար։

Այսօրվա կապանյան իրադարձությունների մասին։

Ողջունում եմ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և սյունեցիների այսօրվա որոշումներն ու դիրքորոշումը։ Ի՞նչ խոսք, այսօրվա դեպքերը յուրօրինակ լակմուսի թուղթ են, որով կարող ենք տեսնել մի կողմից սյունեցիների արժանապատվության բարձր ընկալումը, մյուս կողմից՝ իշխանությունների ոչ օրինական քայլերը։ Քաջարանի համայնքպետը, միանալով հարյուրավոր ցուցարարներին, ամբողջ օրն անցկացրեց նրանց կողքին։ Օրվա վերջում երկար բանակցություններն ավարտվեցին զիջումներով Մ․ Փարամազյանի և ցուցարարների կողմից։

Այսպիսով կանխվեց իշխանության կողմից նախապատրաստվող բռնությունները։ Հարկ է նշել, որ թյուր է այն կարծիքը, թե ցուցարարները վախեցել են Երևանից Կապան տեղափոխվող 6-7 ավտոբուս ոստիկանական ներքին զորքերից։ Սյունեցիները երբեք չեն վախեցել իրենց դեմ դուրս եկածներից։ Այո՛, սյունեցիներն ունեն ներելու և հավատալու մեծ հատկանիշներ։ Դա նրանց պարզությունից է գալիս։ Բայց միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ սյունեցիները շատ դաժան և վճռական դիրքրորոշում են ունենում իրենց խաբողների նկատմամբ և երբեք չեն ներում նրանց։

1920-ականներիին, երբ բոլշևիկները խոստումներով մտել էին Սյունիք, սյունեցիները, մենակ էին թողել Գարեգին Նժդեհին։ Բայց երբ համոզվեցին բոլշևիկների սպանությունների մեջ և զգացին, որ բոլշևիկները չարաշահել էին իրենց հավատն ու վստահությունը, ոչ միայն կրկին միացան Նժդեհին, այլ նաև էլ առավել ընդգծված համառ և վճռական պայքար մղեցին Հայաստանի բոլոր թշնամիների դեմ, կլիներ՝ ռուս կամ հայ բոլշևիկ, թե՛ թուրք։

Հայաստանի բոլոր թշնամիները, թո՛ղ լավ իմանան, որ ինչքան էլ փորձել են սյունեցիներին կտրել նժդեհյան ոգուց և գաղափարներից, միևնույն է, սյունեցիներն ամբողջությամբ նժդեհյան գաղափարների և արժեքների հիման վրա են ձևավորվել։ Սյունեցիները նժդեհյան արժեքների և ոգու կրողն ու պահպանողն են։

Հ․Գ․ Սյունեցիների հոգեկերտվածքի մասին ամբողջական ընկալումն այսօրվա դեպքերն էին, երբ համայնքապետի գլխավությամբ բազամքանակ մարդիկ դուրս էին եկել, որպեսզի պաշտպանեն իրենց համաքաղաքացիների իրավունքները։

Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am