Ինչո՞ւ են ոստիկանական ուժեր շարժվում դեպի Կապան
168.am-ի տեղեկություններով` իշխանությունները պատրաստվում են, և անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, երբ քաղաքացիներին հնարավոր չլինի տարհամոզել, ոստիկանական ուժ կիրառելու սցենարը գործի դնել:
Ի դեպ, ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը քիչ առաջ տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երևում էր ոստիկանական ավտոբուսների շարժը հավանաբար դեպի Կապան:
Տեղեկացանք նաև, որ եթե ոստիկանությունն, այնուամենայնիվ, ստիպված լինի անհամաչափ ուժ կիրառել, որպես պատասխանատու է ընտրվել մարզային ոստիկանապետը, ով կազատվի աշխատանքից կրքերը հանդարտեցնելու նպատակով թերևս:
Մեր տեղեկություններով, սակայն, վերջինիս խոստացել են, որ նա ընդամենը մի քանի ամիս կգտնվի ոստիկանության կադրերի ռեզերվում, ապա կվերականգնվի: