Իշխանական պատգամավորներն ընդունում են միայն Հանրային հեռուստաընկերության հրավերը

Իշխանությունները պատրաստվում են օրենք ընդունել, բարձրաձայնում են հեռուստաեթերի բովանդակային ու մի շարք խնդիրների մասին, մեղադում են միակողմանիություն ու կողմապահութան մեջ, մինչդեռ իրենք են խուսափում օրախնդիր մի շարք հարցերի շուրջ ուղիղ եթերում բանավիճելուց ու մերժում են մասնավոր հեռուստաընկերությունների հրավերը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև.

«Իշխանական պատգամավորներն ընդունում են միայն Հանրային հեռուստաընկերության հրավերը


«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հաղորդավար Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում էր արել՝ մտահոգություն հայտնելով, որ իշխանական պատգամավորները մերժում են հարցազրույցի հրավերը։

Նա, մասնավորապես, գրել էր․ «Մինչև վերջերս ինձ հաջողվում էր շաբաթը ձեզնից գոնե մեկին հյուրընկալել հաղորդմանս, հաճախ՝ տևական ջանքերի գնով: Որպես կանոն՝ ստանում էի 10-15 մերժում, մինչև իշխանական պատգամավորներից մեկը համաձայնում էր գալ եթերի:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ ջանքերն անպտուղ են. թեև շարունակում եմ դիմել կառավարող խմբակցության տասնյակ պատգամավորների, կա՛մ տարբեր կենցաղային պատրվակներով մերժում եմ ստանում, կա՛մ էլ արհեստածին պատճառներով չի հաջողվում կապվել նրանց հետ: Բնավ չեմ ուզում ենթադրել, որ կա քաղաքական պայմանավորվածություն՝ հարցազրույցի չգալու առհասարակ, այնպես որ՝ ստիպված, այլ ելք չունենալով, հրավերս վերահաստատում եմ այստեղ՝ հրապարակայնորեն»:

Մինչդեռ Հանրային հեռուստաընկերության հրավերը իշխանական պատգամավորները չեն մերժում։
Մեկ ամսվա մշտադիտարկման արդյունքում՝ ապրիլի 15-ից մայիսի 15-ը, Պետրոս Ղազարյանի գրեթե բոլոր հյուրերը եղել են կամ «Իմ քայլը» խմբակցությունից կամ իշխանամետ գործիչներ՝ չհաշված «Հանրային քննարկում» հաղորդումը։

Ներկայացնում եք հյուրերի ցանկը՝ ապրիլի 15՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, ապրիլի 16՝ Ոստիկանապետ Արման Սարգսյան, ապրիլի 17՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, ապրիլի 20՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան, ապրիլի 21՝ «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ՍՊԸ տնօրեն Սուրեն Սարգսյան, ապրիլի 22՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, ապրիլի 23՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյան, ապրիլի 24՝ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան, ապրիլի 28՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան, ապրիլի 29՝ «Իմ քայլը» խբակցության պատգամավոր Արտակ Մանուկյան և ԼՀԿ պատգմավոր Գևորգ Գորգիսյան, մայիսի 1՝ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյան, մայիսի 4՝ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան, մայիսի 8՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, մայիսի 11՝ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօերենի տեղակալ Նունե Բակունց, մայիսի 12՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան, մայիսի 13՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան , մայիսի 14՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան, մայիսի 15՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Անետա Բաբայան։

Մի կողմից իշխանության ներակայացուցիչները մերժում են այլ հեռուստաընկերությունների հրավերները, մյուս կողմից մեղադրում են նրանց։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարեց, որ նախկինները լրատվական դաշտն օգտագործում են, որ մարդկանց իրենց դեմ տրամադրեն։ Մինչդեռ եթե ասելիք ունեն ու վստահ են, ինչու չեն ընդունում այլ հեռուստաընկերությունների հրավերն ու նաև այդ խնդրի մասին բարձրաձայնում ոչ հանրայինի եթերում։ Ինչ վերաբերում է ոչ իշխանամետ գործիչների՝ Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկման» հրավերը մերժելու պատճառներին, նրանք նշում են, որ տրամադրվող եթերաժամանակը հավասարաչափ չի բաշխվում, ինչի հետևանքով հայտնվում են անհարմար դրության մեջ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է՝ իշխանությունները պատրաստվում են օրենք ընդունել, բարձրաձայնում են հեռուստաեթերի բովանդակային ու մի շարք խնդիրների մասին, մեղադում են միակողմանիություն ու կողմապահութան մեջ, մինչդեռ իրենք են խուսափում օրախնդիր մի շարք հարցերի շուրջ ուղիղ եթերում բանավիճելուց ու մերժում են մասնավոր հեռուստաընկերությունների հրավերը։ Փաստացի, ստեղծում են արհեստական խնդիրներ, իսկ հետո առաջ քաշում օրենքներ, որոնք ծառայեցնում են սեփական շահերին»։

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am