Անտեղի, չարած որևէ բանի համար որևէ մեկը պատիժ չի կրի. Հունան Պողոսյանը Կապանում է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կապանում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում մարզպետ Հունան Պողոսյանի և փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ:
Քաղաքացիների պահանջից հետո Հունան Պողոսյանը մոտեցավ նրանց: Նա իր ելույթում ասաց, որ անտեղի, չարած որևէ բանի համար որևէ մեկը պատիժ չի կրի: Ով ինչ արել է, կոնկրետ առարկայական պատիժ պետք է կրի: Գործի բազմակողմանիության, օբյեկտիվության և լրիվության վրա ոչ մեկը չպետք է կասկածի: