Ո՞ր սցենարով կհեռանա կամ կհեռացվի Նիկոլ Փաշինյանը

Երկրում խորացող համաճարակային ու սոցիալ–տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծանում է իշխանափոխության հանրային պահանջը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն է սկսել նկարագրել իշխանափոխության սցենար, ըստ որի՝ խորհրդարանում «Իմ քայլի» մի մասը փողով ծախվում է (ձևակերպումը Նիկոլի թերթինն է), որից հետո ԲՀԿ–ի ու ԼՀԿ–ի հետ հեռացնում են իրեն։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Փաշինյանին

Մեր երկրում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ակնհայտ է դարձել փոփոխության կարիքը։

Փաշինյանը երկու տարվա ընթացքում ցույց տվեց, որ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու է։ Մի բան է փողոցում գոռգոռալով ու պոպուլիստաբար իշխանության գալը, լրիվ այլ բան՝ պետության ղեկավարի կարգավիճակով դրական արդյունքներ ապահովելը։

Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն է կրում մեր քաղաքացիներին հումանիտար և սոցիալ–տնտեսական աղետի առաջ կանգնեցնելու համար։

Նոր վարչապետի ու նոր կառավարության ձևավորումը դարձել է սուր անհրաժեշտություն։ Փաշինյանը, սակայն, առանց դիմադրության չի հանձնվի։ Նա այնպես է կառչած աթոռից, որ միայն հանգամանքների ու լուրջ գործոնների ազդեցության տակ կհեռանա կամ կհեռացվի։

Տարբերակ 1–ին՝ վարչապետին անվստահություն հայտնելը

Սա այն տարբերակն է, որի մասին մտավախություն է հայտնել Փաշինյանը «Հայկական ժամանակում», և որի կիրառման իրավական մեխանիզմները ներկայացված են Սահմանադրության 115–րդ հոդվածում։

Հոդվածի երկրորդ կետում նշված է՝ վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

Եթե խորհրդարանում նոր մեծամասնություն ձևավորվի, այն է՝ ԲՀԿ–ն, ԼՀԿ–ն ու «Իմ քայլից» հակառակ տարածք քայլածները դառնան խորհրդարանի կեսից ավելին, ապա Փաշինյանը ստիպված կլինի լքել իր սիրելի ու շատ թանկարժեք վերանորոգման ենթարկված կառավարական առանձնատունը, հանձնել շատ թանկարժեք «Մերսեդեսը», մոռանալ ուղղաթիռային վոյաժների ու պետության հաշվին ապրելու մասին։

Այս տարբերակում մեկ այլ ենթասցենար էլ կա, ըստ որի՝ «Իմ քայլն» իր ներսում որոշում է կայացնում չլինել Փաշինյանի կամակատար ու կոճակ սեղմող գործիքը։ Որոշում է և իր կազմից նոր վարչապետ ընտրում՝ առանց ԲՀԿ–ի ու ԼՀԿ–ի օգնության։

Տարբերակ 2–րդ՝ վարչապետի հրաժարական

Կարող է առաջանալ մի այնպիսի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն։

Այս տարբերակի դեպքում գործ կունենանք Սահմանադրության 158–րդ հոդվածի հետ։

Այստեղ ենթասցենարներ կան՝

1․հրաժարականից հետո ձևավորվում է նոր կառավարություն,

2․հրաժարականից հետո վարչապետ չի ընտրվում և իրավունքի ուժով գնում ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների (2018–ի գարնանն այս սցենարը կիրառվեց)։

Երկու տարբերակների դեպքում էլ անհրաժեշտ է հասարակական–քաղաքական համապատասխան մթնոլորտ։ Առանց ճնշման Փաշինյանը չի հեռանա։ Ճնշումը կլինի կուլիսներո՞ւմ, թե՞ փողոցում, այլ խոսակցության թեմա է։

Ի դեպ, Փաշինյանն առայժմ կարող է մասնակցել սեփական հեռացման գործընթացին ու ստանալ որոշակի երաշխիքներ՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։ Հակառակա դեպքում եթե ճգնաժամն այնքան խորանա, որ մարդիկ լցվեն փողոցները և մտնենք ցնցումների դաշտ, ապա Փաշինյանի հանդեպ ամենառադիկալը տրամադրված է լինելու իր իսկ սիրելի և մանիպուլացվող «պողոսական» զանգվածները։ Իսկ դա ոչ մի լավ բան չի խոստանում Փաշինյանին։

Ինչ վերաբերում է փոփոխության ժամկետին, ապա այն կախված է քաղաքական դաշտի եռման աստիճանից, համաճարակի տարածման տեմպերից և սոցիալական բարոմետրից։ Որքան շուտ տեղի ունենա լայն կոնսոլիդացիա, այնքան ավելի արագ կհեռանա կամ կհեռացվի Փաշինյանը։

Արեգնազ Մանուկյան

դիտվել է 10603 անգամ
Լրահոս
Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի կարգավորման առարկան չկա․․․ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի ու նրա ղեկավարի մասին այս պոդքաստը նայող այլ պետությունների քաղաքացիները, ղեկավարները Աննա֊Էրատո, որքան էլ հարկատուներիս հաշվին լավ ապրես և որքան էլ կրթությունից խոսես, միևնույն է անկիրթ եղել ես ու կմնաս.. Կոռուպցիայի ընկալման համաթվով աշխարհում առաջատար երկրներում նույնիսկ համատարած հայտարարագրում գոյություն չունի. փաստաբան Հայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր Կամենդատյան Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը ընդունեց արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձևը Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի Թոշակառուի համար ուղեվարձը կկազմի 138.6 դրամ. նա չի կարող չնկատել, որ տրանսպորտը թանկանում է. Պիպոյան Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների «կամազուրկ վարքից», կեղծելով պատմությունը, «ամեն օր նոր, ավելի ամոթալի վտանգավոր զիջումներ է կորզում» Ջրվեժում կողոպտել են Հնդկաստանի քաղաքացուն. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 12 միլիարդ դոլարը. ՌԴ ԱԳ նախարար Դոնալդ և Մելանյա Թրամփների «օդային համբույր»-ը վիրուսային է դարձել համացանցում Հասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, հրահանգներ տվել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Մոտ մեկ միլիոն ռուս է սպանվել․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Հունվարի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am