«Սրանց նմաններին պահելը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մեծագույն սխալներից է եղել». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հեղափոխության» թանգարանի ոսկե հավաքածու 2018-2020…

Այսօր մի «աչքալուսանք» տեղեկություն ստացվեց, որ Փաշինյան Նիկոլի ձեռնասուն հերթական դատավորը կունենա առաջընթաց, մասնավորապես` Արտուշ Գաբրիելյանը կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում եմ` ադեկվատ և տեղեկացված հանրությունը կարիք չունի բացատրության, թե ինչու հենց նա ու հատկապես որ ծառայության համար պիտի ունենա այս առաջխաղացումը:

Միևնույն ժամանակ էլ տեղեկացանք, որ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հետ վերցրեց վերաքննիչ բողոքը` իմանալով, որ գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին: Դե այն նույն դանիելյանին, որից սեփական որդու դեմ դատավճիռ ակնկալելն ավելի բնական է, քան անգամ ոչ քաղաքական դատավարությունների դեպքում օրենքին համապատասխան դատավճիռ: Կարծում եմ՝ մեր բոլորի այսօրը կամբողջանար, եթե մի լուր էլ ստանայինք Աննա Դանիբեկյանից:

Կարծում եմ` «հեղափոխության» թանգարան կոչեցյալում սելֆիի ձողիկի, գլխարկի ու ուսապարկի կողքին իրենց արժանի տեղը պետք է զբաղեցնեն Արտուշ Գաբրիելյանը, Աննա Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը: Նրանք վաստակել են: Հիրավի վաստակել են: Բացի այդ, կարծում եմ կառավարությունը պետք է անհապաղ վերջին երկուսի համար ևս առաջխաղացում նախատեսի:

Հատկապես` Արմեն Դանիելյանին: Վճռաբեկ դատարանի նախագահ կամ ԲԴԽ նախագահ: Պատկերացնու՞մ եք, միայն անունդ այնպես ու այնքան ասոցացվի ապօրինություն, տգիտություն, անարդարություն, «դահիճ» ու այլ հոմանիշ բառերի հետ, որ փաստաբանները փախչեն ինչպես ժանտախտից: Սա եզակի երևույթ է: Եվ իհարկե, լինես այնքան «ճանաչված» էլեկտրոնային համակարգի կողմից, որ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված բողոքները լրիվ «պատահական» կերպ ընկնեն քեզ մոտ: Չէ՞ պարոն Վարդազարյան: Դուք լրիվ անտեղյակ եք չէ՞:

Իսկ հիմա ավելի լուրջ`

Հարգելի հաջորդ իշխանության ներկայացուցիչներ,

Հիշե՛ք, աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները և դատական համակարգը արատավորող մյուս պերսոնաժները պիտի հեռացվեն: Անգամ եթե` իրենք պատրաստ լինեն խաչել Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանության ներկայացուցիչներին, սրանց տեսակը պիտի արմատախիլ արվի, վերացվի: Սրանց նմաններին պահելը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մեծագույն սխալներից է եղել: Նիկոլ Փաշինյանն էլ խորացրեց, էլ ավելի այլասերեց սրանց պախարակելի տեսակը, բայց մի լավություն արեց` հստակ գնահատական տվեց նրանց` ՎՆԳՍՏԱՑՈՂ: Անընդհատ պատմելով վատ դատավորների հեքիաթը, իշխանությունը երկու տարվա ընթացքում ունակ չեղավ կոնկրետ մեկի վրա ապացուցել որևէ խախտում, փոխարենը մոդայիկ դարձրեց սրանց տեսակը:
ՀՀ ադեկվատ, կիրթ ու խելացի քաղաքացին պիտի պայքարի սրանց դեմ: Սրանք հայհոյող, վախկոտ, անդիմագիծ ֆեյքից վատն են: Սրանք Հայաստանի ապագան ստվերող կարևոր գործոններից են: Սրանց տեսակի դեմ պայքարը պիտի միավորի անգամ հակադիր կողմերում գտնվողներին։

Հ.Գ. Անհամբեր սպասում եմ տարիներով դատական համակարգի անկախության մասով զեկույցներ գրած, դրամաշնորհներ ստացած իրավապաշտպանների, փաստաբանների արձագանքին այս հնարավոր նշանակման մասով»:

դիտվել է 3860 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am