SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատտկանիշներով նյութեր են նախապատրաստվում՛ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մոտ մի քաղաքացի հասարակության նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք՝ անցորդներին ցույց տալով իր սեռական օրգանները: Կարմիր բերետները այդ քաղաքացուն հայտնաբերել են Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 52-ամյա Արա Ե.-ն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը