Խոր և համապարփակ «սորտավորման» մեջ ենք

«Բայց դու ի՜նչ սորտ ես»,-կենցաղային բառուբանի, խոսքուզրույցի ընթացքում այդպես հնարավոր է մեկը հանդիմանանքով, նույն ինքը՝ կշտամբանքով դիմի զրուցակցին, ում հետ որոշ ընկեր-հարևանական կամ հարազատ-բարեկամական հարաբերություններ ունի:

Իսկ առհասարակ, մարդկանց մասին խոսելիս վատ տոնայնություն է ասել՝ սորտավորել: Կապ չունի՝ խոսքը հիվանդների՞ մասին է, վիրավորների՞, ալկոհոլային կամ թմրանյութային կախվածություն ունեցողների՞, թե՞ անգամ քաղաքական հակառակորդների: Տեսակավորելն էլ այն չէ: Մարդիկ լոլիկ կամ սմբուկ չեն, որ տեսակավորած դասավորեք արկղերում: Ամեն դեպքում, եթե ասում եք, թե մարդկանց պիտի սորտավորել կամ տեսակավորել, դա վիրավորական ենթատեքստ ունի և տհաճ նստվածք է թողնում:

Կիրառելի տարբերակներից մեկը, թերևս, դասակարգելն է. բանվորագյուղացիական դասակարգ, շահագործող դասակարգ և այլն:

Հիմա, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախօրեին խոսելով կորոնավարակի տարածման առումով ստեղծված կացության մասին՝ ասում է, թե հնարավոր է, ստիպված լինեն գնալ խոր սորտավորման: Ասել կուզի՝ «à la guerre, comme à la guerre», այսինքն՝ պատերազմում, ինչպես՝ պատերազմում: Ավելի պարզ, ըստ առողջապահության նախարարի, կորոնավարակված հայրենակիցների հետ կապված մոտեցումը կարող է լինել այն, որ ձգտեն փրկել նրանց, ում դեռ հնարավոր է փրկել: իսկ մյուսներն էլ կմնան միայն Աստծո կամ հանգամանքների ողորմածությանը:

Չէ, հասկանալի է, որ գործող «թավշյա» կառավարության ներկայացուցչի դեպքում գուցե միամտություն կլիներ ակնկալել, որ հիվանդներին ըստ ծանրության վիճակի դասակարգելու փոխարեն չասի՝ «խորը սորտավորում»: Ինչ այս անձինք իշխանության եկել-չեն եկել, շարունակ սորտավորում են հասարակության ներկայացուցիչներին: Մեկ՝ հեղափոխական-հակահեղափոխական, մեկ՝ «սև» ու «սպիտակ», մեկ՝ թավշի շահառուներ, այն է՝ «հպա-ա-ա՜րտ քաղաքացիներ» ու «հանցավոր ռեժիմի մնացուկներ»:

Այդ ամենից հետո, նույն «թավշյա» իշխանության առողջապահության նախարարը ինչո՞ւ չպիտի ասեր՝ հիվանդների «խորը սորտավորում»:

Մի խոսքով՝ սորտավորեմ, սորտավորես, սորտավորի: Հակիրճ՝ խոր և համապարփակ «սորտավորման» մեջ ենք հայտնվել: Ու ոչ միայն կորոնավարակի հետ կապված:

Խոր սորտավորո՞ւմ: Ինչ ինչո՞ւ ոչ: Դասակարգել՝ դասակարգելն է, եկեք մենք էլ կառավարության անդամներին «սորտավորենք»:

Մի «սորտը» կառավարության այն անդամներն են, որ «թավշյա ռեժիմին» ժառանգություն են մնացել «նախկին հանցավոր կոռումպացված ռեժիմից», այսպես ասած՝ խոնարհվել ու ծառայության են ընդունվել «նոր տերերի» մոտ:

Նախարարաց դասի մյուս «սորտը» այն անձինք են, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանի «հին զինակիցներից» են, կա՛մ ժամանակին կռահել են, թե քամին որ կողմից է փչում ու մի 100 կիլոմետր քայլել են նրա հետ: Համարվում է, որ նրանք ազնիվ, անկաշառ, անարատ կերպարներ են, որոնց իշխանությամբ հնարավորություն է տրվել «շտկել» իրենց կենսագրության այդ «բացերը», այսինքն՝ արատավորվել, կոռումպացվել, «չաղանալ»:

Նորապաշտոնավորների շարքերում մի «սորտ» էլ կա: Այս երրորդ «սորտի» ներկայացուցիչները «ֆիրմա» CV են լրացրել, իբր «թույն» կրթություն են ստացել, հասկանալի է՝ օտար ափերում, դիպլոմ ունեն, լեզուներ գիտեն, բայց որպես կանոն՝ իրականությունից ու կյանքից կտրված են, չունեն փորձ և ռեալ պայմաններում աշխատելու բավարար կարողականություն:

Իհարկե, ցանկության դեպքում կարելի է և այլ «սորտեր» նշել, ասենք, ամենասովորական պատեհապաշտների կամ «թեկուզ պոլի փետ լինի, բայց՝ մերոնցից լինի» կադրային քաղաքականության մշտական սկզբունքի կիրառմամբ ներկայիս կարգավիճակում հայտնվածների: Բայց խնդիրը դա չէր, այլ փորձարկումը, թե կառավարության անդամներին ինչպե՞ս դուր կգա, եթե իրենց սկսեն «խորը սորտավորել»:

Ինչ վերաբերում է կորոնավարակին ու դրա հետ ստեղծված ծանր իրավիճակին, ապա եթե ժամանակին ճիշտ «սորտավորեին» իրողությունները, համարժեք «սորտավորեին» այս կամ այն պատասխանատու պաշտոնում նշանակվող անձանց ունակությունները, իշխանությունը շշկռվածի նման չպահեր իրեն, ապա այսօր առողջապահության նախարարից նման չարագուշակ «ինքնախոստովանական» չէինք լսի, թե՝ կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որ գնան «խորը սորտավորման»՝ փրկեն նրանց, ում դեռ հնարավոր է փրկել:

Ամոթ է: Մի հատ կողքներդ նայեք, ասենք՝ Վրաստանի ուղղությամբ: Ու սուսուփուս գլուխներդ կախեք: Սորտավորողների՛ս տեսեք:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1306 անգամ
Լրահոս
Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am