Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի. Վրաստանի վարակիչ պաթոլոգիաների կենտրոնի տնօրեն

Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն kvirispalitra.ge կայքին ուղարկված նամակում պատասխանել է ԱՆ Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսաին իրավիճակի վիճակագրության կասկածելի լինելու և վրացական հակամահաճարակային համակարգի ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր ոչ ճիշտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի դրանց համար։

Անդրադառնալով Թորոսյանի հայտարարությանն այն մասին, թե Վրաստանի առողջապահական և հակահամաճարակաբանական համակարգը խիստ տարբերվում է հայկականից, և հայկական համակարգն ավելի լավ է գործում, քան վրացականը՝ Ցերցվաձեն նշել է․ «Չենք կարծում, որ պարոն Թորոսյանը մեզնից պետք է իմանա, որ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ չպետք է անի, էլ չենք խոսում ինչ-որ փաստարկներ բերելու մասին։ Ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների պաշտոնական տվյալների՝ Վրաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ով վարակման 723 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով, Հայաստանում եղել է 5928 վարակման դեպք, որից 74-՝ մահվան ելքով։ Այս ֆոնին պարոն նախարարի հայտարարությունը, թե հայկական հակահամաճարակային համակարգն ավելի լավ է գործում, քան վրացականը, ժպիտ է առաջացնում (եթե ոչ ծիծաղ)։

Ինչ վերաբերում է նախարարի՝ Վրաստանում վիճակագրության ճշգրտության մասին հարցին, կցանկանայինք հայտարարել, որ Վրաստանում COVID-19-ով վարակված հիվանդների գրանցումն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, լիովին թափանցիկ, ուստի դրանց հուսալիությունը որևէ միջազգային կառույցի կամ փորձագետի կողմից կասկածի տակ չի դրվել։

Կարծում ենք, որ պարոն նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր ոչ ճշգրիտ (մեղմ ասված) գնահատականները, կա՛մ գոնե «արժեզրկի» իր հայտարարությունը և ներողություն խնդրի դրա համար։

Կցանկանայինք նաև մանրամասնել, որ տարածաշրջանում եզակի համարվող Վրաստանի Լուգար կենտրոնում բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ամենաբարձրորակ թեստային համակարգերի միջոցով, ուստի սխալներն այստեղ բացառվում են։ Չենք կարծում, որ Հայաստանում լավագույն լաբորատորիան է գործում, կամ այդտեղ են լավագույն փորձարկման համակարգերը։ Վրաստանում բոլոր ախտորոշիչ թեստերը ՊՇՌ թեստերի միջոցով են իրականացվում, իսկ հակամարմինների արագ թեստերն օգտագործվում են միայն սերոպոզիտիվ անհատների (և ոչ թե հիվանդների) մոտ SARS-CoV-2-ի հայտնաբերման նպատակով հավելյալ հետազոտությունների համար։

Երկրում ՊՇՌ հետազոտություններն իրականացվում են բոլոր այն անձանց համար, որոնց մոտ կորոնավիրուսի առկայության անգամ շատ քիչ հավանականություն կա, որոնք ռիսկային բարձր գոտում են գտնվում կամ որոնց մոտ արդեն հաստատվել է հիվանդությունը։ Թեստ ենք անցկացնում նաև վարակակիրների հետ սերտ շփման մեջ մտած անձանց, բոլոր հոսպիտալացված և բարձր ջերմությամբ և թոքաբորբ ունեցող և ամբուլատոր բուժում ստացող հիվանդներին։ Հիրավի, վիճակագրությունը ներառում է նաև մահվան ելքով դեպքերը»։

Ցերցվաձեն մասնավորապես հավելել է, որ երկրում կորոնավիրուսի վարակակիրների մոտ հիվանդության ժամանակին ախտորոշման և բուժման արդյունավետ համակարգ է գործում, որի մասին վկայում են կորոնավիրուսից մահացության ցածր ցուցանիշները։ Կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ունեցած ձեռքերումների համար Վրաստանը ՄԱԿ-ից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, միջազգային այլ հաստատություններից բարձր գնահատականի է արժանացել։

Ցերցվաձեն վերջում Արսեն Թորոսյանին և Վրաստանով հետաքրքված անձնաց հրավիրել է իր հայրենիք և հակահամաճարակային փորձով նրանց հետ կիսվելու պատրաստակամություն հայտնել:

tert.am

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am