Ծառերը համարյա կոտրվում են, ասում եք՝ բերք չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Դվինի բնակիչներին
«Բացի այդ, բանկերին մենք ասում ենք, որ փողի կեսը տալիս է կառավարությունը՝ ձեր ասած գրավի հարցը լուծելու համար: Մենք քննարկում ենք, որ հողը որպես գրավ բանկերը վերցնեն, դա այդքան էլ պարզ հարց չէ, դեռ պետք է եզրակացության գալ: 11 ծրագրային վարկ կա»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզի Վերին Դվին՝ ծանոթանալու հակակարկտային համակարգի աշխատանքին: Նա ներկայացրեց գյուղացիներին, որ գյուղատնտեսական կոորպորատիվների համար հատուկ պայմաններ են առաջարկել:
«Տեղեր կան՝ ծիրանի բերքը լավ է, տեղեր կան՝ չկա: Ծառերը համարյա կոտրվում են, ասում եք՝ բերք չկա: Էս ծառը իմ այցի կապակցությամբ չի սարքվել, չէ՞, բացատրեք ոնց է, որ այս ծառի վրա բերք կա, չորս ծառ էն կողմ՝ չկա»,-ասաց վարչապետը: