Լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում, հրճվի ինչ-որ բանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է կորոնավիրուսի վարակման տվյալներին: Գրառման մեջ ասվում է.
«Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ։ Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով։ Սա անցած օրվա տվյալներն են։ Ընդհանուր մահվան 77 դեպք կա արդեն։ 32 վարակակիր էլ «այլ հիվանդությունից» են մահացել։ Կարծում եմ՝ լավ առիթ է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում։ Հրճվի ինչ-որ բանից։
Իսկ մի քանի օրից հետո, երբ մահացածների թիվը հասնի 100-ի, կարող են նշել այդ «ձեռքբերումը»։ Դե մի տոնախմբություն անեն, կամ առնվազն մի կլորիկ գումար պարգևավճարների տեսքով մեջ-մեջ անեն։
P.S. Սա գրում եմ, զուգահեռ նայում, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի գյուղերում փոքրիկ ցույցեր կազմակերպում։ Գնացել է սաղ գյուղացիներին իրա գլխին հավաքել, ջրի գնից է խոսում»։