Յոթ տարեկան երեխային հայհոյում ու վիրավորում են ու այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է.Աթանեսյան (video)
«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու:
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին:
Ըստ փաստաբանի խոսքով՝ մթնոլորտի ու այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում.