ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին

Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե փորձ արվի հարցը լուծել ԱԺ լիազորությունների շրջանակում, ապա այդ գործընթացը կհամարվի հակասահմանադրական։

«Նման փոփոխության համար լուրջ իրավական մեխանիզմներ են հարկավոր։ Իմ համոզմամբ, այն չի կարող իրականացվել Ազգային ժողովի կողմից անցումային դրույթներ փոփոխելու արդյունքում, այն հնարավոր է իրականացնել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե անձն ընտրվել է, և իր լիազորությունների ժամկետը ֆիքսված է, ապա վաղաժամ դադարեցնել նրա լիազորությունները, թեկուզև նույն իրավական ակտով, համարվում է վատ պրակտիկա»,–ասաց նա։

Անդրադառնալով ապրիլի 5–ին նշանակված, սակայն համավարակի պատճառով հետաձգված հանրաքվեն ԱԺ–ի լիազորությունների շրջանակներում չեղարկելու հնարավորությանը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ որևէ երկիր մինչ օրս չի ունեցել նման փորձ և այս առումով կա իրավական գնահատականի անհրաժեշտություն։

Նա միաժամանակ չբացառեց, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն տա, որ հնարավոր է չեղարկման հարցը լուծել ԱԺ իրավասության շրջանակներում։

«Այն, որ այս հանրաքվեն հակասահմանադրական է և չպետք է անցկացվի, կասկածից վեր է, իսկ հանրաքվեն չեղարկելու ամենաողջամիտ ճանապարհն այն է, որ իշխանությունները դիմեն Սահմանադրական դատարանին՝ հանրաքվեի սահմանադրականության հարցը որոշելու հարցով»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Հարցերը, մասնավորապես, վերաբերում են ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։

Նախատեսվող փոփոխության արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի (պաշտոնավարել է 23 տարի), Ֆելիքս Թոխյանի (23 տարի) և Ալվինա Գյուլումյանի (ընդհատումներով՝ 13 տարի) լիազորությունները, իսկ Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը կշարունակեն պաշտոնավարել ևս 1-2 տարի: Այս փոփոխությունը չի տարածվի Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի վրա, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով դատավոր է ընտրվել 2018-ին, կդադարի լինել ՍԴ նախագահ։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու ու «Իմ քայլը» իշխող խմբակցությունը վիճարկում են Սահմանադրական դատարանի և նրա անդամների լեգիտիմությունը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 5 –ին, սակայն մարտի 16–ին հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեի անցկացումը անժամկետ հետաձգվեց։ Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Կծիկը քանդվում է` Դավիթ Անանյանից հետո նոր պաշտոնանկություններ կլինեն Ինտրիգներ՝ ռուսական իշխանական վերնախավում Իշխանությունը լվանում է ձեռքերը Շտապօգնության տասնյակ մեքենաներ այս գիշեր Նորքի ինֆեկցիոնում (video) Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրավեր է արել թշնամուն.Միհրան Հակոբյան (video) Փաշինյանը օր առաջ և առանց նախապայմանի պետք է հրաժարական տա. Միհրան Հակոբյան (video) Աննա Հակոբյան, ժամանակն է՝ ամուսնուդ ասես, որ նա այլևս անելիք չունի մեր երկրում. խաղաղ հեռացեք.Անի Զախարյան (video) Վատ լուր. իրավիճակը վատանում է.երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք.Նիկոլ Փաշինյան (video) Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիրախավորել է Հրանտ Բագրատյանին.քննարկում (video) Նիկոլ Փաշինյանը անպիտան է մեր երկրի համար, դրա համար էլ փորձում է վիրուսակիր լինելով խղճահարություն առաջացնել.Զախարյան (video) Տնտեսությունը փակելու դեպքում ունենում ենք օրական 35-36 միլիոն դոլարի կորուստ.կունենանք սարսափելի հետևանքներ.Մելքումյան (video) Թող Արթուր Վանեցյանը ՀՀԿ-ի հետ քննարկի ու կոնկրետ առաջարկություն ներկայացնի.Ալեն Սիմոնյան (video) Այս պատգամավորները պատասխան են տալու՝ սահմանադրական կարգի տապալման համար.Ալեքսանդր Կոչուբաև (video) Փաշինյանը «խռովա՞ծ է» ոստիկանապետից, թե՞ վախերն են գլուխ բարձրանում.Ալեքսանդր Կոչուբաև (video) Միանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. Փաշինյանը գրառում է արել Գոռ Աբրահամյան, մի՛ փորձեք արդարացնել Արթուր Դավթյանի սուտը.սպա (video) Նիկոլ Փաշինյան, եթե ուզում եք, որ Ձեր ընտանիքը նորից չսպասի Ձեր բանտից դուրս գալուն, ուրեմն հեռացե՛ք.Զախարյան (video) Ախորժակն ուտելիս է բացվում. ով է այս շոուի մեղավորը Խրախճանք ժանտախտի ժամանակ. նոր շքեղություն բյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց խուճապը. հաշվեցեք նաև մի վերջին անգամ, թե որքան է մահացության թիվը առանց կորոնավիրուսի Դասեր չքաղելու նուրբ արվեստը, Փաշինյանը վտանգավոր է դառնում Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Փաշինյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից հատվածում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել 55-ամյա տղամարդը ձերբակալվել է եղբորը դանակահարելու կասկածանքով Վարչապետը իր և ընտանիքի առողջության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին` ժամը 12:30-ին, «Հայելի» ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչ է առաջարկում բանախոսը: Հունիսի 5-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչ է առաջարկում բանախոսը: Հունիսի 5-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Մանուկ Սուքիասյանը և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, պահանջ` ձևավորել նոր կառավարություն Հունիսի 5-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, հանրային մթնոլորտը, կառավարության գործողությունները քայլերը, ձեւավորվում է զանգվածային հակահամաճարակային շարժում, պահանջ` ձևավորել նոր կառավարություն Առցանց ասուլիս. «Գեղեցկությունը կփրկի՞ կորոնավիրուսի համավարակից» Հունիսի 4-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան 2020» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանի և կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: Ասուլիսի թեման «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթի մեկնարկն է: Ինչպե՞ս նման մրցույթ կազմակերպել և անցկացնել համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTub... ՀՈՒՆԻՍԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանի ասուլիսը: Թեմա- Ֆիզիկայի ինստիտուտի ծրագրերը, առաջիկա անելիքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել ա... Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: