ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին

Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե փորձ արվի հարցը լուծել ԱԺ լիազորությունների շրջանակում, ապա այդ գործընթացը կհամարվի հակասահմանադրական։

«Նման փոփոխության համար լուրջ իրավական մեխանիզմներ են հարկավոր։ Իմ համոզմամբ, այն չի կարող իրականացվել Ազգային ժողովի կողմից անցումային դրույթներ փոփոխելու արդյունքում, այն հնարավոր է իրականացնել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե անձն ընտրվել է, և իր լիազորությունների ժամկետը ֆիքսված է, ապա վաղաժամ դադարեցնել նրա լիազորությունները, թեկուզև նույն իրավական ակտով, համարվում է վատ պրակտիկա»,–ասաց նա։

Անդրադառնալով ապրիլի 5–ին նշանակված, սակայն համավարակի պատճառով հետաձգված հանրաքվեն ԱԺ–ի լիազորությունների շրջանակներում չեղարկելու հնարավորությանը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ որևէ երկիր մինչ օրս չի ունեցել նման փորձ և այս առումով կա իրավական գնահատականի անհրաժեշտություն։

Նա միաժամանակ չբացառեց, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն տա, որ հնարավոր է չեղարկման հարցը լուծել ԱԺ իրավասության շրջանակներում։

«Այն, որ այս հանրաքվեն հակասահմանադրական է և չպետք է անցկացվի, կասկածից վեր է, իսկ հանրաքվեն չեղարկելու ամենաողջամիտ ճանապարհն այն է, որ իշխանությունները դիմեն Սահմանադրական դատարանին՝ հանրաքվեի սահմանադրականության հարցը որոշելու հարցով»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Հարցերը, մասնավորապես, վերաբերում են ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։

Նախատեսվող փոփոխության արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի (պաշտոնավարել է 23 տարի), Ֆելիքս Թոխյանի (23 տարի) և Ալվինա Գյուլումյանի (ընդհատումներով՝ 13 տարի) լիազորությունները, իսկ Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը կշարունակեն պաշտոնավարել ևս 1-2 տարի: Այս փոփոխությունը չի տարածվի Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի վրա, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով դատավոր է ընտրվել 2018-ին, կդադարի լինել ՍԴ նախագահ։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու ու «Իմ քայլը» իշխող խմբակցությունը վիճարկում են Սահմանադրական դատարանի և նրա անդամների լեգիտիմությունը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 5 –ին, սակայն մարտի 16–ին հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեի անցկացումը անժամկետ հետաձգվեց։ Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am