Ինձ չեն ներում, որ եղել եմ Փաշինյանի փաստաբանն ու այսօր դեմ եմ նրա քաղաքականությանը.Աթանեսյանն՝ իր տան վրա հարձակման մասին (video)
Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց իրականում դա այդպես չէ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք՝ երեկ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ մի խումբ անձինք հարձակվել են Տիգրան Աթանեսյանի տան վրա՝ վիրավորել նրա անչափահաս երեխաներին ու կնոջը: