Միգուցե բարին էլ հենց իշխանության փոփոխությունն է

Երեկ մի փոքրիկ ակնարկ էի գրել, որտեղ պնդում էի, թե հեղաշրջման սպառնալիքը կառավարող թիմի ստեղծած միֆն է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը փորձում է թվացյալ այդ սպառնալիքի միջոցով կառավարելի դարձնել հանրությանը և չեզոքացնել ինտելեկտուալ շրջանակների քննադատական տրամադրությունները։

Ինչպես կանխատեսելի էր, իմ այս տեսակետը շատերի կողմից չընդունվեց և չընկալվեց։ Իշխանության կողմնակիցներն ու վերլուծաբանները շարունակում են պնդել, որ հեղաշրջում է խմորվում, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։ Միանգամից արձանագրենք, որ ես ամենևին էլ չեմ հերքում հեղաշրջման հնարավորությունը։ Իշխանության փոփոխությունը յուրաքանչյուր սոցիումի բնական ընթացքի բաղկացուցիչ տարրերից մեկն է և այդ իմաստով հեղաշրջման հեռանկարը միշտ էլ առկա է։ Ես ընդամենը առաջնային պլան եմ մղում այն իրողությունը, որ գործող իշխանությունը փորձում է հանդես գալ անփոխարինելիության և այլընտրանքների բացառման դիրքերից։


Եվ այդ ճանապարհին հեղաշրջման ուռճացված սպառնալիքը միֆի դերակատարություն է ստանձնում, քանի որ դրա հիմքի վրա գաղափարական տեսանկյունից արմատավորվում է անփոխարինելիության փակուղին։ Իսկ ո՞վ է ասել, թե 2018 թ․-ի հեղափոխությունը փակել է իշխանության փոփոխության բոլոր հնարավոր տարբերակները, ինչո՞ւ ենք ինքներս մեզ սահմանափակում քարացած ճշմարտություններով։ Եթե զարգացման ընթացքը պահանջում է հեռացնել այս կամ այն իշխանությանը, ապա պարզապես անիմաստ է խուսափել այդ հեռանկարից։

Կարծում եմ առողջ միջավայրում իշխանափոխության տրամադրությունները պետք է միշտ արթուն լինեն, քանի որ մեծագույն մոլորություն է պետությունը արգելափակել մեկ անձով կամ էլ մեկ քաղաքական ուժի ներկայությամբ։ Սա առնվազն հակաժողովրդավարական պրակտիկա է։ Փաստացի քաղաքացիներին վախեցնում են հեղաշրջման եռագլուխ հրեշով, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության գաղափարական մոնոպոլիզացիա։ Իսկ գաղափարականին որպես կանոն միշտ հաջորդում է գործնական ուզուրպացիան։

Ներկայումս իշխանության փոփոխության ցանկացած դիսկուրս փոխակերպել է դավաճանական հեղաշրջման սպառնալիքի, ինչի հիմքի վրա հակադեմոկրատական մեթոդաբանությամբ հավերժացվում և մոնոպոլիզացվում է Նիկոլ Փաշինյանի առանց այն էլ անվերահսկելի իշխանությունը։ Ավելի քան ակնհայտ է, որ մարդիկ պետք է միշտ պատրաստ լինեն հեռացնել այն իշխանությանը, որը ձախողել է։ Միգուցե բարին էլ հենց իշխանության փոփոխությունն է, ո՞վ է ասել, թե Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է և արդարության միակ երաշխավորը։ Չի կարելի հեղաշրջման միֆերով մարդկանց զրկել իրենց բնական իրավունքներից։ Փաստացի քաղաքացիներն արել են այն ամենը ինչն իրենցից պահանջվում է․ Փաշինյանին դարձրել են վարչապետ, երկու ընտրություններում բացարձակ վստահության քվե են տվել, խորհրդարան ու դատարաններ են շրջափակել, էլ ի՞նչ անեն։ Կարծում եմ, այսքանից հետո քաղաքացիներն այլևս որևէ անելիք չպետք է ունենան։ Ըստ էության այս բոլոր ջանքերից հետո նրանք պետք է սպասեին ակնկալվող արդյունքներին։

Իսկ կառավարող թիմը խոստացած բարեփոխումները կյանքի կոչելու փոխարեն մատնվել է անգործության, ողջ պատասխանատվությունը բարդել է քաղաքացիների վրա և այն համոզմունքն ունի, թե մարդիկ ամեն հեղաշրջման փորձի պարագայում պետք է գան ու փրկեն Նիկոլ Փաշինյանի աթոռը։ Անլուրջ այս խաղը երկար չի կարող շարունակվել, քանի որ մարդկանց համբերության բաժակն աստիճանաբար սպառվում է։

Իսկ ինչ վերաբերվում է ինքնիշխանության հարցին, ապա ավելի քան պարզունակ է թվում, երբ համանման բարդագույն և բազմաշերտ համակարգը պայմանավորվում է մեկ անձի լինելիությամբ կամ էլ բացակայությամբ։ Այս թեմայի մասին մեկ այլ առիթով կարող ենք առանձին խոսել, քանի որ ինքնիշխանության հարցույցը չափազանց բարդ և նույնիսկ դժվար ընկալելի թեմա է։ Միայն ավելացնենք, որ ինքնիշխանության ներկայիս պաշտպաններից շատերը ժամանակին Թավշյա հեղափոխությունն էլ էին դիտարկում որպես հարված Հայաստանի ինքնիշխանությանը, քանի որ իրենց տեսանկյունից դրա միակ ու անկրկնելի երաշխավորը Սերժ Սարգսյանն էր։ Իսկ հիմա այդ նույն տրամաբանությամբ երաշխավորի գահը փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին և այդ նույն մարդիկ հիմա էլ վերջինիս հեռացումն են դիտարկում որպես ինքնիշխանության կորուստ։ Ավելի քան հստակ է, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող սահմանափակվել առանձին մարդկանցով և նրանց ներանձնային ողբերգություններով։

 

Կարպիս Փաշոյան 

Հրապարակ

 

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am