Միգուցե բարին էլ հենց իշխանության փոփոխությունն է

Երեկ մի փոքրիկ ակնարկ էի գրել, որտեղ պնդում էի, թե հեղաշրջման սպառնալիքը կառավարող թիմի ստեղծած միֆն է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը փորձում է թվացյալ այդ սպառնալիքի միջոցով կառավարելի դարձնել հանրությանը և չեզոքացնել ինտելեկտուալ շրջանակների քննադատական տրամադրությունները։

Ինչպես կանխատեսելի էր, իմ այս տեսակետը շատերի կողմից չընդունվեց և չընկալվեց։ Իշխանության կողմնակիցներն ու վերլուծաբանները շարունակում են պնդել, որ հեղաշրջում է խմորվում, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։ Միանգամից արձանագրենք, որ ես ամենևին էլ չեմ հերքում հեղաշրջման հնարավորությունը։ Իշխանության փոփոխությունը յուրաքանչյուր սոցիումի բնական ընթացքի բաղկացուցիչ տարրերից մեկն է և այդ իմաստով հեղաշրջման հեռանկարը միշտ էլ առկա է։ Ես ընդամենը առաջնային պլան եմ մղում այն իրողությունը, որ գործող իշխանությունը փորձում է հանդես գալ անփոխարինելիության և այլընտրանքների բացառման դիրքերից։


Եվ այդ ճանապարհին հեղաշրջման ուռճացված սպառնալիքը միֆի դերակատարություն է ստանձնում, քանի որ դրա հիմքի վրա գաղափարական տեսանկյունից արմատավորվում է անփոխարինելիության փակուղին։ Իսկ ո՞վ է ասել, թե 2018 թ․-ի հեղափոխությունը փակել է իշխանության փոփոխության բոլոր հնարավոր տարբերակները, ինչո՞ւ ենք ինքներս մեզ սահմանափակում քարացած ճշմարտություններով։ Եթե զարգացման ընթացքը պահանջում է հեռացնել այս կամ այն իշխանությանը, ապա պարզապես անիմաստ է խուսափել այդ հեռանկարից։

Կարծում եմ առողջ միջավայրում իշխանափոխության տրամադրությունները պետք է միշտ արթուն լինեն, քանի որ մեծագույն մոլորություն է պետությունը արգելափակել մեկ անձով կամ էլ մեկ քաղաքական ուժի ներկայությամբ։ Սա առնվազն հակաժողովրդավարական պրակտիկա է։ Փաստացի քաղաքացիներին վախեցնում են հեղաշրջման եռագլուխ հրեշով, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության գաղափարական մոնոպոլիզացիա։ Իսկ գաղափարականին որպես կանոն միշտ հաջորդում է գործնական ուզուրպացիան։

Ներկայումս իշխանության փոփոխության ցանկացած դիսկուրս փոխակերպել է դավաճանական հեղաշրջման սպառնալիքի, ինչի հիմքի վրա հակադեմոկրատական մեթոդաբանությամբ հավերժացվում և մոնոպոլիզացվում է Նիկոլ Փաշինյանի առանց այն էլ անվերահսկելի իշխանությունը։ Ավելի քան ակնհայտ է, որ մարդիկ պետք է միշտ պատրաստ լինեն հեռացնել այն իշխանությանը, որը ձախողել է։ Միգուցե բարին էլ հենց իշխանության փոփոխությունն է, ո՞վ է ասել, թե Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է և արդարության միակ երաշխավորը։ Չի կարելի հեղաշրջման միֆերով մարդկանց զրկել իրենց բնական իրավունքներից։ Փաստացի քաղաքացիներն արել են այն ամենը ինչն իրենցից պահանջվում է․ Փաշինյանին դարձրել են վարչապետ, երկու ընտրություններում բացարձակ վստահության քվե են տվել, խորհրդարան ու դատարաններ են շրջափակել, էլ ի՞նչ անեն։ Կարծում եմ, այսքանից հետո քաղաքացիներն այլևս որևէ անելիք չպետք է ունենան։ Ըստ էության այս բոլոր ջանքերից հետո նրանք պետք է սպասեին ակնկալվող արդյունքներին։

Իսկ կառավարող թիմը խոստացած բարեփոխումները կյանքի կոչելու փոխարեն մատնվել է անգործության, ողջ պատասխանատվությունը բարդել է քաղաքացիների վրա և այն համոզմունքն ունի, թե մարդիկ ամեն հեղաշրջման փորձի պարագայում պետք է գան ու փրկեն Նիկոլ Փաշինյանի աթոռը։ Անլուրջ այս խաղը երկար չի կարող շարունակվել, քանի որ մարդկանց համբերության բաժակն աստիճանաբար սպառվում է։

Իսկ ինչ վերաբերվում է ինքնիշխանության հարցին, ապա ավելի քան պարզունակ է թվում, երբ համանման բարդագույն և բազմաշերտ համակարգը պայմանավորվում է մեկ անձի լինելիությամբ կամ էլ բացակայությամբ։ Այս թեմայի մասին մեկ այլ առիթով կարող ենք առանձին խոսել, քանի որ ինքնիշխանության հարցույցը չափազանց բարդ և նույնիսկ դժվար ընկալելի թեմա է։ Միայն ավելացնենք, որ ինքնիշխանության ներկայիս պաշտպաններից շատերը ժամանակին Թավշյա հեղափոխությունն էլ էին դիտարկում որպես հարված Հայաստանի ինքնիշխանությանը, քանի որ իրենց տեսանկյունից դրա միակ ու անկրկնելի երաշխավորը Սերժ Սարգսյանն էր։ Իսկ հիմա այդ նույն տրամաբանությամբ երաշխավորի գահը փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին և այդ նույն մարդիկ հիմա էլ վերջինիս հեռացումն են դիտարկում որպես ինքնիշխանության կորուստ։ Ավելի քան հստակ է, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող սահմանափակվել առանձին մարդկանցով և նրանց ներանձնային ողբերգություններով։

 

Կարպիս Փաշոյան 

Հրապարակ

 

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am