Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով»։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ․
1. Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին։


2. Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել։

3. «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն առկա է և գտնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության տնօրինության տակ։ Վերջիններս, պատշաճ կերպով կազմված, ստորագրված, կնքված փաստաթղթի հիման վրա իրականացնելու են կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի տեղափոխման գործընթացը։

4. Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Գ․ Խաչատրյանին դուրս գրելու վերաբերյալ բնօրինակ փաստաթղթի «անհետացումից» հետո տրամադրվել է նշված փաստաթղթում ներկայացված փաստերին տրամագծորեն հակառակ այլ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։ Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել։
Գագիկ Խաչատրյանի դուրսգրման գործընթացում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շահագրգռված լինելու մասին ենթադրության հիմքերն առավել ամրապնդվում են նրանով, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում (վերջինս այնտեղ է գտնվում սկսած 07․02․2020թ․-ից)։ Ցուցված բուժումն իրականացվում է հրավիրված մասնագետի միջոցով։

5. Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

6․ Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։
Ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ո՛չ Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չեն կարող շահագրգռված լինել կալանավորված ցանկացած անձի դուրսգրման գործընթացով։ Սույն դեպքի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am