Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտումէ փաստաբան Տիգրան Աթանեսյանի տանի վրա հարձակումը։
Նա գրել է.
«Այսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:
Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։
Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:
Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը»։
հունվարի 28-ին, ժամը 14:00-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում (Աբովյան 52 հասցեում` Սև շենքում) տեղի կունենա հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացումը և հուշ-ցերեկույթ:
Հրավիրում ենք լուսաբանելու, հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098-339-350 հեռախոսահամարին:
Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:
Արցախյան այս պատերազմի ժամանակ Վահագնին հաջողվում է փրկել 82 զինվորականի կյանք: Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբ...
ՀՈՒՆՎԱՐԻ27-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսը:
Թեմա- 2020 թվականի աշխատանքների ամփոփում, 2021 թվականի անելիքներ՝ զարգացման և երիտասարդական ծրագրեր, սփյուռքի կրթական նախագծեր, միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցություն:
Հունվարի 27-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեման՝ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում....
Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը:
ԹԵՄԱ՝ դիտարկումներ Թուրքիայի ռազմա-քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:
Հունվարի 26-ին`այսօր, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Թեմա` Հայրենիքի փրկության շարժման հերթական իրականացվելիք հանրահավաքը, ինչ քայլեր են սպասվում, ինչ է պետք ձեռնարկել և ինչ անել այս վիճակից դուրս գալու համար
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է
Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին
Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում
Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»