«Նոր Հայաստանի» թանկարժեք տղան

Օրեր առաջ մենք ծավալուն նյութ էինք հրապարակել իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ բանակում չծառայելու մասին: Մասնավորապես, հիշեցնենք՝ պետական, ուսումնական հաստատություններին հասցեագրած հարցումների արդյունքում ստացած պատասխանների հիման վրա պարզել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ տերեկետումներով ավարտել է ուսումը և նույնպես տարեկետումներով երկու զորակոչից «պլստացել» է։

Հաշվի առնելով, որ փաստերի համադրման արդյունքում կասկածներ են առաջանում կոռուպցիոն գործարքի վերաբերյալ, հրապարակումն ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, որը պետք է որ ընդունվեր որպես հաղորդում հանցագործության մասին՝ հետաքննելու և իրավական ընթացք ստանալու հույսով։

Դատախազությունը պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով, որ 2019 թվականի երկու զորակոչերից Լևոն Քոչարյանին տարկետում է տրվել օրենքով սահմանված կարգով՝ առողջական վիճակով պայմանավորված, որը չեն կարող հրապարակել, քանի որ հանդիսանում է անձնական կյանքի գաղտնիք։

Մեղմ ասած, այլ պատասխան դժվար էր ակնկալել դատախազությունից: Հայտնի գաղտալսումների հրապարակելուց հետո անգամ դատախազությունը որևէ հանցակազմ չգտավ: Դատախազությունը, մեծ հաշվով, կրկնել էր այն, ինչ իրար հետևելով ասել էին Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ա․Քոչարյանի և ՊՆ պատասխանը կարող էր «ինքստինքյան» հասկացվել՝ հաշվի առնելով, որ եթե այդ ամենը եղել է ներքին պայմանավորվածության շրջանակում, դատախազության դեպքում այդպես չէ, իրենք պետք է հետամուտ լինեին՝ հասկանալու համար՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի շարք դեպքերում և հիմնականում, ուսման տարեկետումները ավարտվելուց հետո, անմիջապես զորակոչվում են, իսկ երբ ավարտողը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդին է, ստանում է բժշկական տարեկետում, այն էլ՝ 2 անգամ։ Նամակին պատասխանի արագությունից հասկանում ենք, որ ընթերցել են ընդամենը ինչոր թղթեր, որևէ մեկին չեն հարցաքքնել։ Մի խոսքով՝ չեն ստուգել պատշաճ կարգով։ Պատկերացրեք, եթե սրա նման մի պատմություն լիներ նախկին պաշտոնյաների դեպքում, ինչպիսի՞ գործ կհարուցվեր, որքա՞ն կտանեին-կբերեին, ցուցմունքներ կվերցնեին, մեղադրանքներ կառաջադրեին, դատարանում դոշները կծեծեին, որ անպայման կալանք ընտրվեր խափանման միջոցը։ Դե նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, ճնշում կգործադրի և այլն։ Իսկ այս դեպքում, դուրս է գալիս՝ ամեն բան կարգին է, բոլոր թղթերը կան։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի որդու թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին և ԲՈԿ-ի հաստատմամբ ապա նա ազատվում էր զինվորական ծառայությունից: Իսկ ԲՈԿ-ը այն հաստատեց օրեր առաջ, Անդրանիկ Քոչարյանի որդին էլ ազատվեց պարտադիր ծառայությունից:

Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը ստորագրվել է մայիսի 15-ին՝ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի՝ հրաժարական ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո:

Մամուլում նաև լուրեր են շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Մամուլը գրում էր, որ Գոգյանի վրա, հնարավոր է, ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի որդու աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից: Գոգյանը մամուլով արդեն անդրադարձել է՝ հերքելով այդ վարկածները։

Սակայն հիմնական խնդիրը մնում է չպարզաբանված՝ բարձրաստիճան պաշոնյայի որդուն երկու անգամ տարեկետում է տրվել՝ բժշկական հիմնավորմամբ։ Տարեկետումը տրվել է մի գերատեսչության կողմից, որը ստուգում ու հսկվում է տարեկետման դիմած զինակոչիկի հայրը։ Այ այս հարցերի պատախանը պետք է ստանար դատախազությունը և հանրությանը ներկայացներ, որ մարդիկ էլ իմանային՝ արդյո՞ք այդտեղ կորուպցիոն գործարք չկա, եթե կա, գործ հարուցվեր, եթե ոչ՝ հանրությանը ներկայացվեր հնարավոր մանրամասներով, քանի որ խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Ի դեպ, նշենք նաև, որ շատ այլ դեպքերում պաշտպանության նախարարությունը, չի խուսափել բժշկական պատճառով տարեկետումների հիմքերը հրապարակայնացնելը, իսկ այս դեպքում, շատ կասկածելիորեն մերժում է հիմքերի մասին խոսելը։

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 3273 անգամ
Լրահոս
Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am