Ասում եք, թե մարդիկ ինչո՞ւ լուրջ չեն վերաբերվում... ձեր նկարները նայեք, հասկացեք

Լուսահոգի տատս կասեր՝ գլխահան արեցիք ձեր դիմակ ու ձեռնոցով: Այսինքն՝ արդեն լսելիքներս կոշտուկեցին ամենատարբեր տրամաչափի հայրենական ղեկավար անձինք՝ ասելով, որ այս կորոնավարակային օրերին չի՛ կարելի հավաքույթներ անցկացնել, չի կարելի առանց շնչադիմակի ու առանց ձեռնոցների շրջել: Չի՛ կարելի հուղարկավորության մասնակցել, չի՛ կարելի հոգեհաց կամ հակառակը՝ ուրախ առիթով խնջույք կազմակերպել:

Բանն արդեն ոչ միայն բանից անցել է, այլև այնտեղ է հասել, որ որոշ նորելուկ պաշտոնավորներ՝ դեմքի լուրջ արտահայտությամբ բացատրում են, թե, օրինակ, ռեստորանում կարելի է առանց դիմակի ինչ-որ բան ուտել, սրճարանում՝ սուրճ խմել: Նույնիսկ, ո՜վ հրաշք, նրանք հասկացել են, որ ատամնաբույժի մասնագիտական ծառայություններից օգտվելիս կարելի է դիմակը հանել:

Հա, ու նույն հայրենի պաշտոնավորները՝ հենց ամենավերևում հայտնվածից սկսյալ, նկատի ունեմ, իհարկե, պարոն Փաշինյանին, օրնիբուն այն են ասում, թե՝ բնակիչները պիտի պատասխանատու լինեն, պիտի բարձր գիտակցություն դրսևորեն, բայց չեն դրսևորում, դրա համար էլ, նրանց ասելով՝ «կորոնավարակի տարածման առումով մեր գործերը վատ են»:

Առհասարակ, երեխաների համար առաջին օրինակը ծնողներն են, ծնողների պահվածքը, վարքը: Ժողովրդի, հանրության համար առաջին օրինակը իշխանություններն են, պետության ղեկավարների բազկաթոռներին հայտնված անձինք, ովքեր էլ որ լինեն:

Միով բանիվ՝ որքան ուզում եք հանրությանը ասել, թե այս չի կարելի, այն չի կարելի, ոչինչ չի ստացվի, եթե մարդիկ տեսնում են, որ հենց իրենք՝ ասողները բացեիբաց, ես կասեի՝ ցուցադրաբար, կներեք, թքած ունեն իրենց իսկ ասած արգելքների, սահմանափակումների վրա:

Այո՛, խոսքը Արցախում մայիսի 21-ին տեղի ունեցած բարձրաստիճան խնջույքի լուսանկարների, ավելի ճիշտ՝ դրանցում պատկերված բուն փաստի, երևույթի, եղելությա՛ն մասին է: Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից հետո կամ այդ համատեքստում ՀՀ և ԼՂՀ ղեկավարները, ինչպես տեսնում ենք, համեստ սեղանների շուրջ, «մի կտոր հացով» բացօթյա նշում են իրադարձությունը: Արարաողակարգային ձևակերպումներով դա «պաշտոնական ճաշ» են անվանում կամ հյուրասիրություն, իսկ ժողովուրդը դա սովորաբար բնորոշում է որպես քեֆ: Գրական ասած՝ խնջույք:

Ու տեսնում ենք, որ սկսած Նիկոլ Փաշինյանից ու վերջացրած մնացյալով՝ ինչպես ՀՀ, այնպես էլ՝ ԼՂՀ պաշտոնյաներից ոչ մեկը դիմակ չունի, ոչ մեկը ձեռնոցներով չէ՛: Գործանականում միայն խնջույքավորներին սպասարկող անձնակազմը և թիկնազորի անդամներն են ձեռնոցներով ու դիմակներով: Այնինչ, առաջին հերթին իրենց «թագակիր» կարծողները արժեր, որ զգուշանային «թագավարակից»:

Հիմա, ինչպես ասվում է, ես չեմ, դուք եք: Քանի՞ հոգի լուրջ կվերաբերվի լուսանկարում պատկերված պաշտոնյաների՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, մնացյալով վերջացրած, հորդորներին, թե՝ հավաքույթներ մի՛ արեք, անելիս սոցիալական տարածություն պահպանեք, ֆլան-ֆստան: Չեմ ասում, թե հասարակության ներկայացուցիչները վարակի վտանգին լուրջ չեն վերաբերվում: Շատերը միանգամայն լուրջ են վերաբերվում: Երևույթի և ասվածի բուն շեշտադրումն այն է, որ նման անպատասխանատու վարք դրսևորող ղեկավարությա՛ն ասածներին լուրջ չեն վերաբերվում մարդիկ: Ու այդ մարդիկ ամենևին մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն, ավելին՝ գնալով շատանում են:

Ու, ախր, ինչպե՞ս լուրջ վերաբերվեն, եթե ինչ-ինչ կանոններ բարձրաձայնող նորաբարձրապաշտոնյաներն իրենք, ահա այսպես խախտում են իրենց իսկ հորդորած, պահանջած բոլոր հնարավոր կանոնները. չկա դիմակ, չկա ձեռնոց, չկա սոցիալական հեռավորություն: Պատկերի ամբողջության համար երևի միայն ողջագուրվելու դրվագն է պակասում:

Ու պետք չէ հերթական ճապաղ «լայվի» ժամանակ կամ կառավարության նիստում «շանթ ու որոտ» տոնայնությամբ կամ կլորացրած աչքերով անտաղանդ զարմանք կամ զայրույթ դերասանել, թե՝ «կան մարդի՜իկ, որ վարակի վտանգին լուրջ չեն մոտենում....»:

Ձեր իսկ նկարները նայեք, հասկացեք, թե ինչո՛ւ է այդպես:

Հա, ու միայն կորոնավարակի հետ չէ դա կապված, այլև առհասարակ, իշխանության եկածներից շատ-շատերի գործելակերպի, սկսած՝ Փաշինյանից, վերջացրած՝ մնացյալով: Պարոնայք, ձեր խոսքի ու իրական պահվածքի միջև անհաղթահարելի անջրպետ է գոյացել: Այնքան խոշոր, որ այլևս նկատելի է նույնիսկ նրանց, ովքեր ձեզանով զմայլված էին դեռ մեկ տարի առաջ:

Արմեն Հակոբյան

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am