«Ցնցված ենք դեպքից, իսկ ղեկավարությունը ցուցաբերում է քար անտարբերություն»

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր ղեկավար կազմը, կարծես թե, արհամարհած ունի իր աշխատակցի դաժան մահը: Երեկվա ողբերգական դեպքից հետո «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար կամզից չգիտես ինչու ոչ ոք չի բարեհաճել անգամ ժամանել դեպքի վայր, որպեսի տեղում իրավիճակին ծանոթանան և հետևություններ անեն, մինչդեռ, 2 ժամից ավելի Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների հետ ողբերգության վայրում են եղել հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր իրենց ցավն էին արտահայտում սարսափելի դեպքի վերաբերյալ։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում բանվորներից շատերը նշում էին, որ ապշած են ղեկավարների անմարդկային վերաբերմունքից. «Ինչի նման բան լինո՞ւմ է, կենդանին որ կենդանի է խիղճ ունի, բա չգային կանգնեին մեր կողքին, բա դրանք վաբշե խիղճ ունե՞ն, դրանք ծնող, երեխա չունե՞ն, ո՞նց են նայելու մարդկանց դեմքին, նորմալ հիմնարկում ղեկավարները էս դեպքից հետո կհավաքվեին, կգային դեպքի վայր, տեղում անգամ քննարկումներ կանեին ու արարքի մեջ մեղավորները հրաժարական կտային։ Մենք հույս ունենք, որ գոնե Երևանի քաղաքապետարանում այս հրապարակումից հետո գտնվեն գոնե սրտացավ մարդիկ, ովքեր մահացածի ընտանիքին ոչ միայն բարոյական, այլև ֆինանսական օգնություն կցուցաբերեն, քանի որ սոցիալական այս վատ պայմաններում դրա կարիքը հաստատ ընտանիքի անդամները կունենան»:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ողբերգության հետևանքով մահացած Հ. Հախվերդյանն աշխատում էր Նոր Նորք վարչական շրջանի կանաչապաման բաժնում՝ որպես այգեգործ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 707 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am