«Օրենքով գող» «Արսեն երեւանսկի»-ն բերման է ենթարկվել․ ԱԱԾ (տեսանյութ

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետեւողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու եւ չեզոքացնելու ուղղությամբ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել եւս 8 անձինք:


Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցավոր գործողությունները պարզելու եւ խափանելու ուղղությամբ:

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Մենք դա ընդունե՞նք որպես դաժան ինքնախոստովանություն Փորձա՞նք են սրանք, թե՞ ազգային աղետ․ սա է միակ հարցը, որ առաջանում է այս վիճակում Բա ժողովրդին «խաղաղության» պատրաստող, Իլհամին կիրթ համարող իշխանությունը Նավալնի էլ ցույց կտա Հանրայինի եթերում Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ամերիկայի հայերը չեն բողոքում ԱՄՆ-ից Մի հատ եկեք ամփոփենք 2020 թվականի դրությամբ հայ ազգի կարծիք ձևավորողներին Նիկոլի հերթական փուչիկը գմփաց․ հունիս ամսին մահերի թիվը ավելացել է 30%-ով Իսկ մենք մնացինք «փշալարերից կախված» Իշխանության պատահական եկածներն ունենում են «մանյակային վախեր».Վարդան Բոստանջյան. անոնս Ցմահ առաջնորդը. Հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ ոչ... Հպարտ քաղաքացին՝ տուգանքի «մատերիալ» /տեսանյութ/ Արդյո՞ք այժմ առկա է սպանդանոցների անհրաժեշտ քանակը, թե՞ կրկին ստացվելու է, որ բոլոր անհարմարությունները կրելու է գյուղացին «Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին». Արսեն Բաբայան Սահմանադրության փոփոխություններ համավարակի ժամանակ Առաջիկա խաղին Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է Սոցապնախարարությունն անվանեք լգբտ նախարարություն, պրծնի գնա. Զաքար Խոջաբաղյան Թուրքական 5-րդ շարասյունը գրոհում է Հայաստանը Դատարանը Սերժ Սարգսյանի եւ մյուսների դատական նիստին չներկայանալն անհարգելի չի համարում. դատական նիստը հետաձգվեց Ինձ միշտ հետաքրքրել է այդ ռուսոֆոբիայի հիմքում ի՞նչն է ընկած Վրաստանը ժամանակավորապես կբացի ցամաքային միջանցքը Հայաստանից վերադարձող ռուսաստանցիների համար Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ /տեսանյութ/ Հայկական էքսպերիմենտի «պլատոն». Վահե Հովհաննիսյան Այսօր Նիկոլի լավագույն դաշնակիցը կոռոնավիրուսն է Մենք այսօր հաղթել ենք կորոնավիրուսին. Լուկաշենկո «Հանրայինի եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան մտածված հակահայկական ակցիա». Ռուսաստանի հայերի միություն «Բաց հասարակություններ» հիմնադրամը 2019թ. ընդհանուր առմամբ Հայաստանի տարբեր ՀԿ-ների տրամադրել է շուրջ 2,5 մլն դոլար դրամաշնորհ, 2020-ին տրամադրածը դեռևս կազմում է 206 500 դոլար
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա... Հունիսի 30-ին, ժամը 20:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում «Սիրով կհարկենք նաև ձեր գույքը, հարգելի՜ քաղաքացիներ. ինչու՞ են քաղաքացիները դիմադրում «Գույքահարկի մասին» օրենքին» թեմայով: Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, - Հրանուշ Խառատյան, ազգագրագետ, - Հովհաննես Ավետիսյան, տնտեսագետ: Հունիսի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ տնտեսական զարգացման ուղղություններն ու հնարավորությունները՝ հետհամավարակային շրջանում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub