Նիկոլ Ենոքավանցու վերջին շանսը հրաժարական տալն է և իշխանությունից անաղմուկ «թռնելը»

Փաշինյանը վերջապես մի ճիշտ բան ասաց` հաստատեց, որ տապալել է կորոնավարակի դեմ պայքարը` «մեր գործերը լավ չեն», «իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել»...

Իհարկե, էլի փորձել է «կռուտիտ» անել, մեղքը գցել քաղաքացու` իրեն ոչ այն է ռեկետի, ոչ այն է` ծխախոտի, ադամանդի «կոնտրաբանդայի», դիմակի և այլ բիզնեսներում «փայ մտնելու», ոչ այն է` ընդմիջմանը մարդ ուտելու համար վարչապետի աթոռին «նստացրած» հպարտ քաղաքացու անհատական անպատասխանատվության վրա, բայց մենք հո գիտենք, որ ինքն էլ իր ասածին չի հավատում։

Կորոնավարակի հաղթարշավը, սակայն, Փաշինյանի ձախողումների անվերջանալի շղթայի օղակներից ընդամենը մեկն է` երևացող ու չերևացող ծանրագույն հետևանքներով հղի մի դրվագ, որի տակից դուրս գալու հեռանկարն օր օրի ավելի մշուշոտ է դառնում։ Առնվազն`«Նիկոլի թվին»։

Ձախողումներն ամենուր են, շոշափելի և տեսանելի`անգամ անզեն աչքի համար։ Սկսած դատաիրավական լիակատար բեսպրեդելից, վերջացրած քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական համատարած դեգրադացիայի ամենատարբեր դրսևորումներով։ Բայց մեծագույն կորուստը, որ ունեցել ենք Նիկոլի անփառունակ կառավարման «արդյունքում, եթե դա ընդհանրապես կարելի է կառավարում համարել, գրանցել ենք արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի հետ հարաբերություններում և առաջին հերթին` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Առաջին ջախջախիչ հարվածը, որ Նիկոլ Ենոքավանցին հասցրեց մեր բանակցային և ոչ միայն բանակցային դիրքերին, ապրիլյան պատերազմում զոհված տղաների արյան գնով ձեռք բերված դիվանագիտական դիվիդենտները հողին հավասարեցնելն էր` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետրեբուրգի պայմանավորվածությունները «քիչ կրակելու» մասին ոտքի վրա` վերելակում համաձայնեցված բանավոր պայմանավորվածությամբ ջրելն էր։

Արցախին և Հայաստանին թիկունքից հասցված երկրորդ «գլոբալ», հուսանք` ոչ ճակատագրական հարվածի մասին բարձրաձայնեց արտգործնախարար Լավրովը. «աչքալուսանք տվեց», որ մի տարուց ավելի ժողովրդից թաքուն` ծածուկ բանակցվող փաստաթղթի հիմքում (որի գոյությունը համառորեն և հետևողականորեն հերքում էին, այսօր էլ շարունակում են «հերքել»` չհերքելով, որ «ինչ պետք ա` էն էլ բանակցում են») փուլային կարգավորումն է։ Այսինքն` Արցախը փուլ առ փուլ «հանձնելը»` սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցելը։

Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է, իրավիճակն իսկապես «շատ ավելի լուրջ է, քան կարող էինք պատկերացնել». մայիսի 19-ին Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է մեզ համար, մեղմ ասած, վտանգավոր մի բանաձևի նախագիծ, որտեղ «վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, մի քիչ էլ`Բելառուս-Լ.Պ.) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության հարցում`իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարում այս սկզբունքներն ամբողջապես պարտադրելուն/հարկադրելուն/իրականացնելուն ուղղված նրանց ջանքերը, ընդգծում այս առումով անդամ-պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը»։

Այսքանը քիչ համարելով`մի բան էլ կոչ է անում արևելյան գործընկերների «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության» նկատմամբ ենթադրաբար ոտնձգություն գործած երկրներին`«անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը բոլոր օկուպացված տարածքներից», և ամրագրում, որ «ժամանակավոր տեղահանված անձինք պետք է վերադառնան իրենց բնակավայրերը»: Ում է ուղղված այս «սպառնալի ուղերձը», և ով է դրա շահառուն, երևի պետք չէ բացատրել։

Բանաձևը դեռ չի ընդունվել`քննարկվելու և քվեարկության է դրվելու հունիսի 23-ին, բայց, ըստ ամենայնի, կընդունվի` նկատի ունենալով, որ, ինչպես իրավացիորեն արձանագրում է Դավիթ Շահնազարյանը, Հայաստանում խորհրդարանական դիվանագիտություն, որպես այդպիսին, չկա` մեկուկես տարի է, մեռած է, թաղած չէ։ Մասնավորապես, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հայաստանյան պատվիրակությունը, որի ղեկավարը «վաստակավոր» քայլարած Արման Եղոյանն է, ուղտի ականջում քնած է` մատը մատին չի խփում, մինչ ադրբեջանական կողմը, քափ-քրտինք մտած, «կառուցողական» ջանքեր է գործադրում`եվրոպական համայնքից կորզելու հերթական հակահայ փաստաթուղթը։

Ի՞նչ է ստացվում։ Նիկոլ Ենոքավանցին ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ադրբեջանը շատ կառուցողական է տրամադրված`ինքն էլ, Ալիևն էլ ուզում են լուծել խնդիրը։ Միակ խանգարող հանգամանքը Հայաստանի «ապակառուցողական» ընդդիմությունն է, որ կապում է իր ձեռքերը, կաշկանդում է, չի թողնում հանգիստ խղճով բանակցի` «ինչ պետք է»։

Դե, եվրոպացիները հանրությանն էլ փորձում են «օգնել»` «իշմար են տալիս», որ Ադրբեջանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը» սակարկության առարկա չէ, և եթե համառենք` դուրս չգանք «օկուպացված տարածքներից», լուրջ խնդիր կունենանք։ Ավելին`կսատարեն Ադրբեջանին, եթե վերջինս «իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը» հարկադրելու և պարտադրելու ջանք գործադրի։ Այսինքն` կանխավ լեգիտիմացնում են Ադրբեջանի ռազմական էքսպանսիան Արցախի դեմ։

Պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն օպերատիվ արձագանքեց նախագծի հաստատման փաստին. «Պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանը իրեն լիակատար իրավունք է վերապում` ապահովելու իր տարածքային ամբողջականությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Հայաստանի ղեկավարության սադրիչ գործողությունները (նկատի ունի մասնակցությունը Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը) գործնականում զրոյի են հավասարեցնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և նպաստում են ռազմական դիմակայության հետագա զարգացմանը։ Թո՛ղ ոչ մեկը չկասկածի, որ օկուպացված տարածքները կազատագրվեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի և կապահովվեն բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքները»։

Սա՛ է Նիկոլի «գերկառուցողական» քաղաքականության հետևանքը։ Սրան է հասել` մերժելով իրենից առաջ բանակցված փաստաթղթերը, «կարգավորումն իր կետից» սկսելով և «կառուցողական» Ալիևի հետ քիրվայական խաղեր տալով։

Եվ հիմա, միակ բանը, որ կարող է և պետք է անի` հրաժարական տալն է և հնարավորինս անաղմուկ իշխանությունից «թռնելը»...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 328 անգամ
Լրահոս
ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա սպան Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին «Mercedes»-ով բախվել է էլեկտրասյանը «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Իսլամական Իրանում դասավանդում են «Հայ եկեղեցու պատմություն», քրիստոնեական Հայաստանում` հանում դպրոցական ծրագրից Պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները (Տեսանյութ) Կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է, մահվան դեպքերինը՝ 739 Ալագյազ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes» և «ՎԱԶ-2107» ավտոմեքենաները. կա տուժած Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսի համար Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին. ԱԻՆ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Վայոց ձորի մարզում 74-ամյա վարորդը LADA-ով բախվել է ցանկապատին և բարձրությունից ընկել բնակչի հողամասի մեջ․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Աղձք գյուղի ջրանցքը քաղաքացի է ընկել Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ շփում ենթադրող միջոցառումները «Դու նախարար ե՞ս, թե՞ հայաթի ջադու պառավ, ա՛յ անասուն» վիճակ Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա Անհետ կորել է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը․ընտանիքը մտահոգություն ունի՝ գուցե վերջինս հատել է սահմանը ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ով հրաժեշտ կտա պաշտոնին Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞ Բա պիտի գեներալը լավ մեքենա քշի, բա ո՞վ պիտի քշի՝ Սորոսի վաստակ ոջիլները՞․ Նարեկ Մալյան (video) Արտաքին պարտքն աճելու է, բյուջեն շարունակվում է թերակատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub