Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյանի արդյունքները մոտ 35 անգամ վատն են Գախարիայից և 8 անգամ՝ Ալիևից

Սովորաբար, երբ համեմատականներ են անցկացվում տարբեր երկրների ղեկավարների գործունեությունների միջև, հիմնականում օգտագործում են էմոցիոնալ գնահատականներ: Մի մասի համար նույն փաստը կարող է դրական ընկալվել, իսկ մյուսների համար՝ բացասական: Եվ դրա համար էլ նման գնահատականները մեծամասամբ սուբյեկտիվ բնույթ են կրում:

Սակայն կան նաև օբյեկտիվ ցուցանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նման համեմատականներ իրականացնելը: Օրինակ, կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում այս կամ այն երկրի ղեկավարի գործունեության էֆեկտիվությունը ավելի հեշտ է գնահատել: Քանզի այդ վարակի ցուցանիշը հենց այդ էֆեկտիվության գործակիցն է իրենից ներկայացնում: Սակայն այստեղ էլ կա իր առանձնահատկությունը: Օրինակ, չի կարելի համեմատել ԱՄՆ-ի և Չերնոգորիայի կամ Ռուսաստանի և Դանիայի ցուցանիշները: Քանզի երկրների ծավալների տարբերությունը նույնպես թույլ չի տալիս օբյեկտիվ համեմատություն կատարել:

Այդ տեսանկյունից Հայաստանի իշխանությունների գործունեության էֆեկտիվության ցուցանիշները համեմատելի են Վրաստանի և Ադրբեջանի հետ: Քանզի մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, ունենք համեմատաբար համարժեք տարածքային ծավալներ և բնակչություն:

Որպեսզի հասկանանք, թե ինչ էֆեկտիվությամբ է գործում Հայաստանի իշխանությունն այս վիրուսի դեմ, համեմատենք այն հարևան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշների հետ:

Եվ այսպես, մայիս 20-ի դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը կազմում էր 5271 մարդ: Ադրբեջանում այդ ցուցանիշը 3631 էր, իսկ Վրաստանում՝ 713:

Եթե հաշվենք, որ Հայաստանում բնակչության թիվը կազմում է մոտ 3 մլն, Ադրբեջանում՝ մոտ 10 մլն, իսկ Վրաստանում՝ մոտ 3,7 մլն, ապա կարձանագրենք, որ վարակվածների թվով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին մոտ 4,5 անգամ, իսկ Վրաստանին՝ մոտ 10 անգամ: Սրանք էմոցիոնալ գնահատականներ չեն, այլ չոր թվեր են, որոնց հետևում գտնվում են մարդկային կյանքեր:

Ինչ վերաբերում է մահացածների քանակին, ապա նույն օրվա դրությամբ Հայաստանում վիրուսից մահացել էր 67 մարդ, Ադրբեջանում՝ 43, իսկ Վրաստանում՝ 12: Եթե կրկին այս թվերը համեմատենք բնակչության քանակների հետ, ապա կստացվի, որ մեր մոտ մահացածության ցուցանիշը Ադրբեջանից ավելի վատն է 5,75 անգամ, իսկ Վրաստանից՝ 7,6 անգամ:

Եթե փորձենք դուրս բերել այս ցուցանիշների, այսպես կոչված, միջին թվաբանականը, ապա կստացվի, որ Հայաստանի ցուցանիշներն Ադրբեջանից վատն են, ավելի քան 5 անգամ, իսկ Վրաստանից՝ մոտ 9 անգամ:

Այսինքն, մաթեմատիկական լեզվով ասած, ստացանք վիրուսի դեմ պայքարի էֆեկտիվության երեք երկրների գործակիցները:

Սակայն այս ամենին պետք է ավելացնենք նաև այն, որ վիրուսը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տարածվել է դրսից: Այսինքն, զբոսաշրջիկներից է եկել այս վիրուսը տարածաշրջան: Իսկ հիմա հաշվենք, թե, օրինակ, քանի՞ զբոսաշրջիկ է անցյալ տարի եկել Հայաստան: Այդ թիվը կազմում է մոտ 1,9 մլն: Վրաստան է անցյալ տարի այցելել մոտ 9,2 մլն մարդ: Ադրբեջան՝ մոտ 3,1 մլն:

Ստացվում է, որ օբյեկտիվորեն վիրուսն ամենաշատը պիտի տարածվեր Վրաստանում՝ Հայաստանից մոտ 4,8 անգամ ավելի, հետո Ադրբեջանում՝ մեզնից մոտ 1,6 անգամ ավելի: Սակայն, ունենք ճիշտ հակառակ ցուցանիշները: Եթե այդ ցուցանիշները բազմապատկենք իրար, ապա կստացվի, որ Փաշինյանի կառավարման էֆեկտիվության գործակիցը Վրաստանի վարչապետ Գախարիայից ցածր է ավելի քան 35 անգամ, իսկ Ալիևից՝ 8 անգամ:

Այս ցուցանիշները մենք ստացել ենք ոչ թե էմոցիոնալ գնահատականների, այլ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում:

Այստեղ չենք հաշվարկել, որ թեստավորումների քանակը Հայաստանում մոտ 10 տոկոսով ավելի է եղել Վրաստանից, սակայն 5,5 անգամ պակաս է եղել Ադրբեջանից:

Իհարկե, այստեղ պետք էր հաշվի առնել նաև ժողովուրդների ընդհանուր մակարդակը: Նրանց կենցաղային կուլտուրայի, պատկերացումների և մենթալիտետի տարբերությունները:

Սակայն, եթե վրացիների մակարդակը կարելի է ավելի բարձր համարել մերինից, ապա հաստատ ադրբեջանցիներինը այդպիսին չի կարելի համարել:

Այս տեսանկյունից, եթե Արսեն Թորոսյանը Վրաստանի պարագան կարող է համարել՝ որպես երջանիկ պատահականություն, ինչը վիճելի է, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասով:

Վերը նշվածից հստակ երևում է, թե ինչ աստիճանի ոչ արհեստավարժ կառավարում կա Հայաստանում, որն իր որակով համեմատելի չէ ոչ միայն Վրաստանի, այլև նույնիսկ Ադրբեջանի կառավարման որակի հետ: Պարզապես ցավալի է, որ իրեն «հեղափոխական» հռչակած իշխանությունը Հայաստանում իրեն թույլ է տալիս լինել այս չափ ինքնավստահ ու անպատասխանատու: Հանգամանք, որը պիտի վիրավորական լինի մեր ժողովրդի համար:

Սակայն, բացի ոչ պրոֆեսիոնալիզմից, այստեղ կա նաև մաքուր քաղաքական գործոնը:

Սուր ճգնաժամային պայմաններում՝ պատերազմ, բնական աղետ և այլն, սովորաբար երկրի ղեկավարը փորձում է համախմբել հանրությանը իր շուրջ, որպեսզի մարտահրավերին դիմակայելն ավելի էֆեկտիվ լինի: Նույն ուղիով են գնում Ադրբեջանում, Վրաստանում և ողջ աշխարհում: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որտեղ դա չի գիտակցվում և, ցավոք սրտի, այդ շարքում է գտնվում նաև Հայաստանը:

Քաղաքագիտական հստակ թեզ է նաև այն, որ նման երկրներում բնական աղետի դեմ պայքարը ձախողված է լինելու: Քանզի պառակտված հանրությունն իր գլխավոր ուշադրության կենտրոնում իրական վտանգը չի պահում:

Սա օբյեկտիվ օրինաչափություն է: Քանզի եթե երկրի ղեկավարը հանրությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», ապա ինչո՞ւ նրա խոսքը պիտի լեգիտիմ լինի հանրության այն մասի համար, որը նրան չի ընդունում:

Նույնիսկ ամենամեծ բռնապետը կարող է համախմբել հանրությանը վտանգի առջև, ինչպես դա եղավ, օրինակ, պատերազմի ժամանակ Ստալինի դեպքում: Քանզի նույնիսկ Ստալինը հասկացավ և կարևորեց գլխավորը երկրորդականից, երբ սկսվեց պատերազմը:

Փաշինյանի պարագայում նրա գլխավոր օրակարգը իր կողմից հռչակված թշնամիների դեմ պայքարն է: Վիրուսը այդ շարքում գտնվում է երրորդ-չորրորդ տեղում: Արդյունքում, վիրուսի իրական լինելու հարցում վստահությունը պակասում է ոչ միայն իր հակառակորդների, այլև կողմնակիցների շարքում: Սա քաղաքագիտական դասագրքային օրենքներից է, որի մասին, ցավոք, չգիտի Փաշինյանը:

Հենց դրա պատճառով է, որ Հայաստանում վիրուսի հանդեպ տարատեսակ բնույթի դավադրական տեսություններն ամենաշատն են տարածված: Եվ այդ հարցում մենք կարող ենք համեմատվել նույն ամերիկացիների հետ, որտեղ, երկրի ղեկավարը նույնպես պառակտելով իր հանրությունը՝ փորձում է քավության նոխազ գտնել, ասենք՝ ի դեմս չինացիների:

Ահա, թե ինչու Հայաստանը չի կարողանա խուսափել տարածաշրջանային «Իտալիա» դառնալու ճակատագրից, եթե երկրի կառավարման ոլորտում արագ փոփոխություններ չլինեն:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am