Այսօր Ազնավուրը կդառնար 96 տարեկան. շանսոնյեի դուստրն այս կապակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Մայիսի 22-ը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 96 տարեկան:
Շանսոնյեի ծննդյան կապակցությամբ նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում հնչում է Ազնավուրի հիթերից մեկը, որի հնչյունների ներքո ներկայացվում են մի քանի տասնյակ արխիվային լուսանկարներ՝ արված մեծանուն հայի կյանքի և գործունեության տարբեր տարիներին: