Մաքսանենգ ծխախոտի «գլանակը». Խորը անդունդ, հարգանքի բացակայություն հայ-ռուսական հարաբերություններում

Այնպես է ստացվել, որ ռուսական մամուլը հետևողականորեն սկսել է Հայաստանի իշխանությունների շուրջ ծավալվող իրադարձությունների մասին տեղեկությունները լայնորեն լուսաբանել:

Այստեղ հարցը այն չի, թե ռուսական մամուլի որքան առաջատար, կամ ոչ առաջատար մամուլի, կամ՝ իշխանական հովանավորության տակ գտնվող որ ռուսաստանյան պարբերականն է հայաստանյան իրադարձություններ «մութ» կողմերը լայնորեն լուսաբանում:

Հերթական անգամ օրերս The Moscow Post ռուսական պարբերականում հոդված է հրապարակվել, որին արդեն անդրադարձել ենք: Նկարագրում են՝ «Հայաստանի գլխավոր «լվացարարուհուն»» վերատառությամբ հոդվածում, Աննա Հակոբյանի լուսանկարով ու քննարկում «հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքների» թեման:

Հոդվածում պատմում են, որ «թավշյա հեղափոխությունից» 2 տարի անց «հեղափոխականները» կյանքի կոչում իրենց խոստումները։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է արշավ ընդդեմ երկրի գործարար վերնախավի ներկայացուցիչների, նախկին ղեկավարության և ․․․ ռուսական ակտիվների։ Այս բոլոր գործողությունները բնակչությանը մատուցվում են որպես հանուն «գողացված փողերը հետ բերելու» պայքար՝ Հայաստանի համար այնքան բարդ ներկայիս ժամանակներում, որպեսզի փրկեն տնտեսությունը, որը սկսել ճաքեր տալ տնտեսական լճացման պատճառով, որն առաջացել է կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Անցյալ տարի ունեցած իր ելույթներից մեկում Փաշինյանը խոստացավ օլիգարխներին «փռել ասֆալտին» և հետ բերել գողացածը։ Եվ վերադարձրեց ․․․պաշտոնական տվյալների համաձայն 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում։ Սա այն դեպքում, երբ ասում էին, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ստվերային տնտեսությունը 40 տոկոսից պակաս չէր, այսինքն 400 միլիոն դոլար զուտ կոռուպցիոն եկամուտ կար, տարեկան կտրվածքով։ Բազմապատկենք դա Սարգսյանի նախագահության 10 տարիներով և կստանանք 4 միլիարդ դոլար։ Ինչպես հասկանալի է, դա 80 միլիոն դոլարից շատ է հեռու, որի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Հարց է առաջանում, իսկ ուր են մնացել հիմնական գումարները, որոնք վերցվել են օլիգարխներից»։

Այնուհետև հոդվածում Հայաստանի իշխանությունը ներկայացվում է որպես կրիմինալ գործունեություն ծավալող իշխանություն, իշխանական ընտանիքի արած ծախսերը, որոնց հայկական մամուլն անդրադարձել է, ինչպես նաև ռուսական իշխանությունների կողմից առգրավված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակները:

Իրականում Հայաստանի հանրապետության համար ամոթ է, երբ մեր երկիրն առհասարակ կապվում է նման դեպքերի համար, որովհետև բոլորի համար պարզ է, որ առանց բարձրագույն իշխանության իմացության՝ նման մաքսանենգություններ չէին կարող տեղի ունենալ:

Ծխախոտի, ադամանդի գործարքներ, վարչապետի ընտանիքի շուրջ տարբեր խոսակցություններ, օլիգարխներից հավաքվող գումարներ, սրանք նմանատիպ թեմաներ են, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ միջազգային հանրությունը ուշադրություն էր հրավիրում օրինակ՝ Ադրբեջանում իշխող կլանի հետ ասոցացվող թեմաներում:

Մարդիկ կարող են հակադարձել, թե Ռուսաստանն էլ օրենքի երկիր չէ, այդ երկրում էլ անօրեն՝ միլիարդների հասնող գործարքներ են կատարվել: Այո, վստահաբար այդպես է: Բայց հիշենք, թե ինչ լոզունգներով էր եկել Փաշինյանն իշխանության՝ ժողովրդին «թալանվածը վերադարձնելու», «արդարություն հաստատելու» և այլն...

Ի՞նչ ունենք այսօր...

Սա զուտ իշխանության, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարց չէ, սա պետության, երկրի համբավի հարց է, որը տարիներով բարդ է լինելու վերականգնելը: Ռուսական մամուլում կարող են տպագրվել նաև պատվիրված հոդվածներ, ինչպես և արևմտյան մամուլում: Բայց պարզ է չէ՞, որ «չկա ծուխ առանց կրակի»:

Բացի այդ, առավել կարևոր է մեկ այլ հանգամանք. այս համատեքստում արդեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հարցն է: Ինչո՞ւ է ձևավորվել մի մթնոլորտ, երբ ռուսական տարբեր մամուլի միջոցներ պատրաստ են Հայաստանը ներկայացնել, այսպես ասած՝ վատ լույսի ներքո...

Տարիներ առաջ եղել է նման միտում, բայց լիովին այլ թեմայով, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախի պաշտպանության համար, 1988-ից հետո խորհրդային լրատվական ռեպորտաժներում հայերն «էքստրեմիստ» էին որակվում: Բայց ղարաբաղյան պատերազմից հետո այդ պիտակը կոտրվեց, Ռուսաստանը ստիպված եղավ հաշվի նստել բոլորովին այլ իրողությունների հետ:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն՝ այսօր կարող ենք արձանագրել, որ խաթարված են: Չկա որևէ ապացույց, երբ Փաշինյանը պնդում է, թե իբր նորմալ, փայլուն հարաբերություններ ունեի Ռուսաստանի իշխանությունների հետ: Ավելին՝ դրանք թվում է, որ նույնիսկ սովորական աշխատանքային էլ չեն, որովհետև ստեղծվել է խորը անդունդ՝ հիմնված անվստահության և միմյանց չհարգելու վրա: Եվ դրա պատճառները պետք է վերլուծի Փաշինյանը, եթե, իհարկե, նրա համար նշանակություն ունի հարցը, թե ինչ է նշանակում ռազմավարական դաշնակից:

Մինչ այժմ, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս միայն մեկ բան է կարևորում՝ դեկլարատիվ հայտարարություններ այդ հարաբերությունների առկայության մասին: Իրականում, գործունակում ուղղակի դատարկություն է այդ հարաբերություններում՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12436 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am