Ամերիկյան նուրբ գաղտնազերծում՝ Արցախյան պլանների մասին

Մեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է աջակցել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ռուսաստանի նախարարը ուշագրավ հայտարարություն էր արել փուլային կարգավորման տարբերակի վերաբերյալ:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական մեթոդներով տանել մեր աշխատանքը: Ես ուզում եմ նշել, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի աշխատանքներում: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս ձգձգված հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Լին Թրեյսին նկատել է, որ համավարակի պայմաններում խորհրդատվությունները ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են, այդ թվում՝ վիրտուալ ձևաչափով կողմերի ներգրավմամբ:

Ապա` անդրադառնալով Արցախում ականազերծման աշխատանքների շարունակելուն՝ Թրեյսին ասել է. «Մենք հպարտ ենք այն աշխատանքներով, որոնք իրականացվել են ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 միլիոնի ներդրումը բավականին հաջողված է եղել։ Եվ այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքները ավարտվել են, մենք փորձում ենք մեր ուշադրությունը բևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»։

Այսպիսով, ամերիկյան ֆինանսական աջակցության դադարեցումն ու այժմ հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելն ավելի կարևոր է թվում ամերիկյան վարչակազմի համար, հետևաբար, Միացյալ Նահանգները, որպես համանախագահող պետություն՝ լծվել է տևական խաղաղության հաստատմանը:
Իրականում՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների մասին, ինչը, ըստ ամերիկացի դեսպանի՝ կօգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, բավական խորքային հարց է:

Դիվանագետներն, ինչպես հայտնի է, շատ զգուշավոր են իրենց խոսքերում, նրանց ամեն բառը կշռադատված ու հաշված է: Ինքը՝ Թրեյսին, հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության՝ ԱՄՆ-ն ներկայացնող պետություն:
Սակայն նա խոսում է մի սկզբունքի մասին՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու, այն առանձնացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից: Կարծես նա հասկացնում է, որ պետք է ինչ-որ քայլեր արվեն, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը՝ ասել է թե՝ ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը: Իրականում այս միտումը, որը արդեն հստակ գիծ է, վաղուց էր զգացվում, որ միջնորդ պետությունները Հայաստանում իշխանափոխությունից հետո փորձում են իրականացնել:

Վերհիշենք օրինակ՝ Աննա Հակոբյանի տարօրինակ «ուղերձները» Մեհրիբան Ալիևային, ադրբեջանցի մայրերին: Ինչ-որ պահից էլ Բաքուն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» դիրքերն «ամրացնելու» ուղղությամբ իր քայլերն արեց: Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցեր տեղի ունեցան:

Այսինքն, տարվում է հստակ գիծ՝ ինչ-որ ավելի մեծ իրադարձություն նախապատրաստելու համար: Այս ամենի հիմքում հենց «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանից ակնկալվող «քայլն» է: Դա Փաշինյանից ակնկալվող քայլն է, և որն ի դեպ, նա արդեն իսկ արել է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6178 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am