Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան

Համավարակը եւ դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Վերջը չերեւացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել եւ ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միեւնույն է՝ այլեւս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին եւ կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական եւ պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի եւ վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի հիմքում ընկած է, նախ, կարեւորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է, յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, եւ Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական եւ այլն։ Երկրորդ քայլով պետք է ձեւավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը եւ ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ եւ առաջ երկրի ներսում համերաշխության եւ աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում, նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի եւ կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, եւ հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։

Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա եւ պառակտում, չի լսում որեւէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

Միասնական բանտ

Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները եւ մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, եւ վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարեւոր բան. այս նոր համապետական բանտում կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, եւ առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի եւ պսեւդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները եւ կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։ Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է, ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, եւ հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։

Ուրեմն խնդիրը հետեւյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային եւ ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ), հեղինակություն (հեղինակություններ) եւ ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։

Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներեւակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը եւ խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձեւավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, եւ դրա վրա պետք չէ սեւեռվել։ Կարեւորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի եւ հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձեւավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա Նիկոլի նման ազգադավի կողմից տանուլ տված պատերազմի հետևանքները շատ ծանր են... Հայաստանում հիմնական կոռուպցիոներն են երկրի վարչապետն ու նրա կինը Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն Պատերազմի օրերին Փաշինյանի ընկերը օգնում էր Ադրբեջանին Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից Կորցնելով Քարվաճառը` կկորցնեինք ամբողջ Ղարաբաղը... տեսանյութ «Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը» Մենք ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության քողի տակ բոլոր սահմանափակումները շարունակվում են. Գևորգ Գորգիսյան Հայի տականքը. Պրեմիերա. տեսանյութ Դաժանության տեսանյութերը տարածվել են հայ հասարակությանը հոգեկան տառապանք պատճառելու համար Նիկոլի բոմժերն ու իրենց դավաճան տերը Փաշինյանն իր բոմժանոցն է կառուցում Բաքվում հաղթանակի զորահանդեսի նախապատրաստություններ են.փողոցներով կքայլեն նաեւ հայ ռազմագերիներ «Թավշյա» ու ժամկետանց «կտեր»՝ բացարձակապես անուղեղ զոմբիների համար Տիկին , կողմնորոշվեք, միգուցե դուք ԼԳԲՏ ե՞ք… Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է Այդ կյանքերը Ձեր խղճին են... Տեսանյութ Մենք չենք մտածում, մենք համոզված ենք
Ամենաընթերցվածները
Շուտով
նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub