Բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող չկա

«Իրատես» թերթը գրում է. «Ընդդիմախոսները մշտապես մեղադրում են իշխանությանն օրակարգ չունենալու մեջ, սակայն այսօր ընդդիմությունն էլ օրակարգ չունի, համենայն դեպս, հասարակության համար այն տեսանելի չէ։ Գուցե ներսում շատ բաներ են եփվում, բայց դրա արդյունքը հրապարակային գործունեության մեջ չի երեւում։ Ու, ինչպես ասում են, իշխանությունը փողոցում գցած է, սակայն վերցնող չկա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննադատների պակաս չունի, բայց տպավորություն է, թե բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող այդպես էլ չկա։ Ո՞րն է ընդդիմության իշխանափոխության սցենարը, ի՞նչ ճանապարհով են ընդդիմադիրները փորձում իրավիճակը շտկել, ի՞նչ հարցի շուրջ պիտի լինի համախմբումը։ Գաղափարական համախմբման տեսանկյունից առաջին հայացքից ամեն ինչ հիշեցնում է նախկինում եղած տխուր փորձը։

Բոլոր ընդդիմադիրներին կապում է մեկ բան՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այդպես էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք։ Ընդդիմությունը հրապարակ էր գալիս ոչ գաղափարական միավորումներով, միակ նպատակն օրվա իշխանության ղեկավարին հեռացնելն էր։ Ու կամաց-կամաց, ներսում առկա տարաձայնությունները, հավակնությունները, ականները ընդդիմությանը մաշում էին, ինչից օգտվում ու դրան նպաստում էր նաեւ իշխանությունը։

2018-ին մի փոքր այլ էր ամեն ինչ։ Կրկին հարթակում մեկ հարց էր՝ հեռացնել Սերժ Սարգսյանին։ Այս անգամ համախմբումը ոչ թե առանձին ուժերի, այլ քաղաքացիների միջոցով տեղի ունեցավ՝ առանց գաղափարական հենքի, եւ պատահական չէ, որ կառավարման ղեկին հայտնվեց առանց հայեցակարգի, առանց «իզմ»-երի, գաղափարազուրկ, տեսլական չունեցող իշխանություն, այսպես ասած, ամբոխի իշխանությունը։ Ու դժվար չէր կանխորոշել, թե ինչ որակի կառավարման հետ ենք գործ ունենալու։

Հիմա նորից Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, բայց առավել կարեւոր է այն, թե ինչ թիմ է փոխարինելու նրան, ինչ արժեհամակարգ ու տեսլական ունեցող ուժ։ Օրերս Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որպես իրավիճակի լուծում, իմքայլականներին առաջարկել էր այլ վարչապետ ընտրել։

Այսինքն, կրկին ապավինում են իմքայլականների քաղաքական գիտակցությա՞նը, ինչի առնչությամբ բավական մեծ կասկածներ կան։ Սակայն սա Փաշինյանի ընդդիմախոսներից միայն մեկի առաջ քաշած սցենարն է, իսկ ի՞նչ են մտմտում մյուս բոլոր ընդդիմախոսները, որոնք այս տարբերակին համաձայն չեն, բայց սեփականն էլ չեն ներկայացնում հանրությանը։ Ի վերջո, ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին, ու ովքեր են գալու իշխանության, ինչ «փրկիչ» ծրագրերով։

Փաստ է, որ այսօր քաղաքական գործընթացները տեղափոխվել են ընդդիմադիր ու հատկապես արտախորհրդարանական ուժերի դաշտ եւ իրավիճակը ճիշտ հունով տանելու թիվ 1 պատասխանատուն հենց ընդդիմությունն է, իշխանությունն առավելագույնն արել է, որ իրենից այլեւս ոչինչ կախված չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am