Եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան

Երկու շաբաթ առաջ, երբ Կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար, կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Անցած երկու շաբաթների ընթացքում պարզ դարձավ, որ դա բավարար չի արվել, եւ Հայաստանում վարակի տարածումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարարեց, որ մայիսի 22-ից արդեն նախատեսվում է թեթեւ ախտանիշներով հիվանդներին չհոսպիտալացնել, քանի որ փաստացի, Հայաստանը մոտեցել է հիվանդանոցային մահճակալների իր սահմանին, եւ այն օգտագործվելու է միայն համեմատաբար ծանր հիվանդների համար։

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է զարգանալ համավարակի տարածումը Հայաստանում, բավական է նայել ստորեւ բերված թվերին։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ գործում էր կարանտինը, Հայաստանում եւ Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը մոտավորապես հավասար էր։ Վերջին մեկ ամսում սակայն, Հայաստանում այն քառապատկվել է, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճել է 2,5 անգամ։ Համենայն դեպս, բերված են նաեւ Վրաստանի թվերը, որպես հիշեցում, թե վարակի դեմ համակարգված պայքարն ինչ արդյունքներ կարող է տալ։ Նկատի ունենալով նաեւ, որ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է մեր մոտ 3 անգամ, մեկ շնչի հաշվով մենք հիմա 5 անգամ ավելի շատ վարակակիր ունենք, քան Ադրբեջանում, եւ 10 անգամ ավելի շատ, քան Վրաստանում։ Այս թվերը արդեն փաստում են, որ առնվազն անցած ամիսների ընթացքում, վարակի տարածման դեմ պայքարը Հայաստանում Կառավարությունը փաստացի ձախողել է։

Սակայն սա դեռ ամենավատը չի, քանի որ մինչ այժմ, վարակակիրների թիվը տեղավորվել է առողջապահական համակարգի կարողությունների մեջ։ Սակայն եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, եւ երկու շաբաթը մեկ կրկնապատկվել (ինչպես մինչ այժմ), հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000, այսինքն մոտավորապես այնքան, որքան այսօր ունեն Իտալիան կամ Իսպանիան։ Պետք չի գիտնական լինել հասկանալու համար, որ սա կարող է բերել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսին, այլեւ երկրի կոլապսին ընդհանրապես, քանի որ այն պայմաններում, երբ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակված լինի, օրական տասնյակ եւ հարյուրավոր մահեր տեղի ունենան, երկրում ամեն ինչ կանգ կառնի։

Այսօր մենք գտնվում են դեռեւս այն կետում, երբ դա կարելի է կանխել, բայց դրա համար համավարակի օրական տարածումը մոտավորապես պետք է համապատասխանի առողջացողների թվին, այսինքն չգերազանցի օրը 200 մարդը, այդ դեպքում առողջապահական համակարգը կհասցնի մեկուսացնել եւ նորմալ բուժել նրանց։ Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սանիտարա-հիգենիկ պայմանները կտրուկ խստացվեն, բոլոր գործատերերը խիստ պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց աշխատակիցների աշխատանքի պայմանների, այլեւ նրանց անվտանգ տեղափոխման համար, հանրային վայրերում խիստ պահպանվի սոցիալական դիստանցավորումը, իսկ կառավարությունն էլ ապահովի համատարած թեստավորում՝ վարակի վաղ հայտնաբերման, մեկուսացման եւ բուժման համար։ Եթե դա չի արվում հիմա, մենք ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը, եւ ի վերջո հայտնվենք հսկայական մարդկային կորուստների առաջ, ինչպես դա եղավ Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ հիմա էլ ահագնացող տեմպերով տեղի է ունենում Բրազիլիայում, որը համավարակի դեմ պայքաորւմ թույլ է տվել նույն անփութությունը, ինչ Հայաստանը։

Հայաստանում համավարակի ներթափանցումից սկսած, ես պարբերաբար գրում եմ այս թեմայով, եւ հորդորում պայքարի կոշտ մեթոդներ օգտագործել։ Ցավոք, Կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները եւ հստակ ռազմավարութան բացակայությունը բերել են նրան, որ վիճակը օրստօրե վատանում է, եւ դրա համար այս Կառավարությունը պետք է ի վերջո պատասխան տա։ Մինչ այդ, ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ պաշտպանեք ձեր եւ ձեր մերձավորների առողջությունը, պահանջեք ձեր գործատերերից աշխատանքի եւ տեղափոխման անվտանգ պայմաններ, վերակազմակերպեք ձեր կենցաղը այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեք ընտանիքից դուրս ֆիզիկական շփումը, եւ անիմաստ ռիսկերի մի դիմեք։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան ձեր ընտանիքներին։

 

դիտվել է 617 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am