Ով է քաշվել, ում են «գցել» մաքսանենգները


Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ: Անդրադառնալով վերջին օրերին մի շարք լրատվամիջոցների հրապարակմանը` Հայաստանից Վորոնեժ՝ «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին ՊԵԿ-ը նշել է, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:
Նշվում է, որ ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործառնություն,այդ թվում՝ մաքսային հսկողություն, քանի որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության: ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված են բացառություններ, երբ ազատ տեղափոխումն անդամ պետությունների տարածքներով սահմանափակվում է կամ հատուկ ռեժիմով է իրականացվում: Ծխախոտի արտահանումն ու տեղափոխումը սակայան այդ սահմանափակումների մեջ չի մտնում:
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու:
Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։
Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:
Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են>>,- նշված է ՊԵԿ տարածած տեղեկատվության մեջ:

Այսպիսով` ՊԵԿ-ը արձանագրում է, որ մաքսանենգ ծխախոտի գործով չի պատրաստվում զոհեր տալ, պաշտոնանկություններ չեն լինելու, անգամ ծառայողական քննություն նշանակված չի:
Բայց, այստեղ կա մի շատ կարևոր բայց. Հայաստանից ՌԴ տարված մաքսանենգ ծխախոտը, ըստ ռուսական լրատվամիջոցների, նախատեսված է եղել ոչ թե ԵԱՏՄ տարածքի, այլ Աֆղանստանի համար, որը ԵԱՏՄ անդամ չէ: Հետևաբար ՊԵԿ պարզաբանման մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրված մաքսային կանոնակարգերն այս դեպքի համար հիմնավորում չեն:
 Այս հարցը սակայն ՊԵԿ-ը վարպետորեն շրջանցել է: Այսինքն` Հայաստանի պաշտոնական տեսակետն այն է, որ արտահանող ընկերությունը խաբել է ՀՀ ՊԵԿ-ին, ազնվորեն չի տեղեկացրել, որ ծխախոտը մտադիր է ոչ ՌԴ, այլ երրորդ երկիր տանել: ԵԱՏՄ-ի անվան տակ ծխախոտը Հայաստանից տեղափոխել է Կրասնոդար, հետո այնտեղից էլ որոշել է տեղափոխել Աֆղանստան, ինչը սակայն չի հաջողվել: Սա էլ դեռ ոչինչ, պարզվում է ծխախոտը ակցիզային դրաշմանիշ չի ունեցել:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 7475 անգամ
Լրահոս
Նայեք դրանց դեմքերին… Մի հորից, մի մորից… Նիկոլականներ, ժեխ և փթիր` հրճվեք և ծափ տվեք...ջուրը կթանկանա Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը Սա եղել է այն ժանակաշրջանում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա միջոցառումներն ավելորդ են, այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից. Բագրատյան Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել գրանցում իրականացնող համակագում Հայաստանին «խաղաղության» կոչեր անող հարևան-տեռորիստները Արտակ Թովմասյանը նշում է ծնունդը. տժժում են մի այլ կարգի Նախագահը արդեն երկրորդ անգամ փորձում է օգնության ձեռք մեկնել, բայց... Հյուսիսային պողոտան` առաջ «Խի՞ եք անիծում երեխուս». «բա դուք խի՞ սպանեցիք հորս». Նաիրի Սարգսյանն ու զոհվածի դուստրը վիճեցին Հայաստանում ո՞վ է մաքրելու հեղափոխական ավգյան ախոռները «Զոհվածների ծնողներին հրավիրում են սեպտեմբերի 21-ի միջոցառմանը, ասելով, թե հուշ-երեկո է լինելու…». Արամ Գևորգյան Դուք այստեղ 30 տեսնո՞ւմ եք։ Ես չեմ տեսնում Նրա տված լույսն անմար է Դե վայելեք ու ծափ տվեք... Տիգրան Ավինյանն ու Գարիկ Սարգսյանը դատարանում պարտվել են ՀՀԿ-ական կնոջը Ինչ նպատակով է Աղվան Վարդանյանը գումար խնդրել Խաչատուր Սուքիասյանից. Հրապարակ Ինչի՞ անկախությունն եք մեկ միլիարդ դրամով գունագեղ տոնելու. Նաիրա Զոհրաբյան. video Չեղարկե՛ք համերգը․ անհետ կորածների ծնողների պահանջը՝ կառավարությանը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-ից Հայելի ակումբում տեղի կունենա NON STOP ռեժիմով ասուլիս՝ սեպտեմբերի 18-ին Ազնավուրի հրապարակում կայանալիք բողոքի ակցիային ընդառաջ: Հյուրերն են Տաթև Արցախ, Մինաս Մարտիրոսյան, Լիլիթ Մարգարյան, ժամը 11:00-ին՝ Արագած Ախոյան, 13:00-ին՝ ասորական համայնքի ներկայացուցիչներ, 13:30-ին՝ Արմեն Գրիգորյան, ժամը՝ 12-ին՝ Արթուր Համբարձումյանը՝ Գյումրիից Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Արթուր Սահակյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Մեսրոպ Եղիազարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub