Եթե «Լանզարոտի» կոնվենցիան սկսեն կիրառել, ուրեմն իմացեք՝ երկրում տղամարդ չի մնացել, բոլորս կենդանի դիակներ ենք.Գրիգոր Գրիգորյան (video)

«Լանզարոտի» կոնվենցիայի վավերացումը տեղի է ունեցել գաղտնի: Մենք ԱԺ-ում ունենք պատգամավորներ, ովքեր համաձայն են, որ սեռական հարաբերությունների հաստատման տարիքը լինի 13 տարեկանից: Այս մարդիկ համաձայն են, որ տարրական կրթության տարիքի երեխաներն անցնեն այս դասընթացները, որը հանգեցնելու է հոգեկան խեղումների:

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ այս կոնվենցիան իսկական վտանգ է մեր հանրության համար. «Այս կոնվեցիան իսկական գրոհ է, որն ունի իր նախապատմությունը: Մինչ այս կոնվենցիայի վավերացումը, Հայաստանում ընդունվել են գենդերային հավասարության, ընտանեկան բռնության մասին օրենքները»:

Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ այս օրենքների ընդունման փոխարեն կարելի էր մեր քրեական օրենսգրքում կատարել խիստ փոփոխություններ. «Ես համոզված եմ, որ այսպիսով դպրոցներում կազմակերպելու են «խաղ-դասընթացներ», այսինքն՝ տղան կարող է աղջկա դերում լինել և հակառակը»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ էլ՝ այս կոնվենցիան սերտորեն կապված է տխրահռչակ «Ստամբուլյան կոնվենցիայի» հետ. «Որևէ ծուղակ առանց խայծի չի լինում: Կանայք և տղամարդիկ ոչ միայն անատոմիական տարբերություններ ունեն, այլև մենք սեռային դաստիարակություն ենք տալիս երեխային՝ ասելով, օրինակ՝ աղջիկը բարձր չի գոռա, տղան պետք է պաշտպանի աղջկան»:

Կարինե Նալչաջյանն անհանգստացած է «Լանզաորտի» կոնվենցիայի 6-րդ կետը. «Ամենամեծ վտանգն այն է, որ այն բերվելու է կրթական համակարգ: Պատկերացնում ե՞ք՝ ինչ-որ մարդիկ դիտակտիկ նյութերով, պրեզենտացիաներով սկսելու են դասավանդել: Մարդու հոգեսեռական հասունացման փուլեր գոյություն ունեն, իսկ տարրական դասարանում նման բան դասավանդելը նպատակահարմար համարելու համար տարրական հոգեբանական գիտելիքներ ունենալ»:

դիտվել է 4635 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am