Շուտով դպրոցներում խաղ-դասընթացներ են կազմակերպելու՝ աղջիկը լինի տղայի դերում և հակառակը. Գրիգոր Գրիգորյան. Տեսանյութ
«Լանզարոտի» կոնվենցիայի վավերացումը տեղի է ունեցել գաղտնի: Մենք ԱԺ-ում ունենք պատգամավորներ, ովքեր համաձայն են, որ սեռական հարաբերությունների հաստատման տարիքը լինի 13 տարեկանից: Այս մարդիկ համաձայն են, որ տարրական կրթության տարիքի երեխաներն անցնեն այս դասընթացները, որը հանգեցնելու է հոգեկան խեղումների:
Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը:
Հաղորդման մյուս հյուրի՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ այս կոնվենցիան իսկական վտանգ է մեր հանրության համար. «Այս կոնվեցիան իսկական գրոհ է, որն ունի իր նախապատմությունը: Մինչ այս կոնվենցիայի վավերացումը, Հայաստանում ընդունվել են գենդերային հավասարության, ընտանեկան բռնության մասին օրենքները»: