120 երկրներ անկախ հետաքննություն են պահանջում. Թրամփը զայրացած է, Մերկելն ու Մակրոնը մեղմում են դրությունը

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 5 միլիոնից, մահացել է 325 հազարից ավելի մարդ, հիվանդությունից բուժվածների թիվը 1 միլիոն 980 հազար է:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս տեսագագաթնաժողով են անցկացրել, որի ընթացքում առաջարկել են Եվրահանձնաժողովին ընդունել տնտեսական աջակցության պլան այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել են COVID-19-ի համաճարակի ժամանակ:

Համատեղ հռչակագրում նշվում է, որ Եվրահանձնաժողովը կարող է 500 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծել, և որ օգնության այս ծրագիրը կբարձրացնի մրցունակությունը, կամրապնդի եվրոպական երկրների տնտեսությունների մերձեցումը, թույլ կտա ավելացնել ներդրումները, մասնավորապես՝ բնապահպանական և թվային ոլորտներում, գիտական հետազոտությունների և նորարարությունների բնագավառներում:

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը: Ավելի վաղ Եվրամիությունն արդեն ավելի քան 500 միլիարդ եվրո էր մոբիլիզացրել՝ ձեռնարկություններին, աշխատուժի շուկային աջակցելու և Եվրամիության՝ համաճարակից առավել տուժած երկրներին վարկեր տրամադրելու նպատակով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հիդրօքսիքլորոքին է ընդունում: Մալարիայի դեմ այդ դեղամիջոցը նա բազմիցս գովել է, չնայած դրա՝ որպես կորոնավիրուսի դեմ պրոֆիլակտիկ միջոց օգտագործման վերաբերյալ բժիշկների նախազգուշացումներին: «Արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում եմ այն: Օրական մեկ դեղահաբ», - ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին:

Շաբաթներ առաջ Թրամփը ներկայացրել էր դեղը որպես կորոնավիրուսի դեմ հավանական բուժման միջոց: Այնուամենայնիվ, հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն չի օգնում: 73-ամյա Թրամփը, ով ամեն օր ստուգվում է վիրուսի առկայության հետ կապված, հայտնել է, որ հարցրել է Սպիտակ տան բժշկին՝ կարո՞ղ է արդյոք դեղն ընդունել, բժիշկն էլ պատասխանել է. «Եթե ուզում եք»:

Միաժամանակ Թրամփն օրերս նշեց, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման համար: «Այո, Չինաստանը պետք է պատասխնատվություն կրի իր արածի համար։ Նրանք ամբողջ աշխարհին են վնաս հասցրել: Չինաստանը մեզ հրաշալի «նվեր» է մատուցել, վիրուսն այդ երկրից է եկել, տարածվել Եվրոպայում, այնուհետև՝ նաև ԱՄՆ-ում։ Ամբողջ աշխարհն է այս ահավոր հիվանդությամբ վարակվել»,- նկատել է նախագահը և հավելել, որ վիրուսի տարածումը հնարավոր էր կանգնեցնել ավելի վաղ փուլում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Չինաստանը չի թողել, որ իր երկրի ներսում վիրուսը տարածվի, սակայն թողել է, որ այն Եվրոպա և ԱՄՆ հասնի։

Կորոնավիրուսի ծագման և տարածման հանգամանքների վերաբերյալ միջազգային հանրության շրջանում օր-օրի խորացող կասկածների ֆոնին` աշխարհի ավելի քան 120 երկրներ կոչ են անում այդ հարցով անկախ հետաքննություն սկսել: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրամիությունն ԵՄ ու Ավստրալիան, ինչին կողմ է արտահայտվել արդեն 122 երկիր, այդ թվում` Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան: Այս մասին հայտնի դարձավ Ժնևում օրերս մեկնարկած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախաշեմին:

Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ անկախ հետաքննության կողմնակիցները ցանկանում են «օգնել աշխարհին դասեր քաղել, որոնք անհրաժեշտ են առողջության պաշտպանության համար»: Դիվանագետն ավելի վաղ պնդել էր, որ իրականությունը պարզելու համար անհրաժեշտ է միջազգային անկախ հետաքննություն անցկացնել, այլ ոչ թե վստահել այդ գործը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որը շարունակաբար գովեստի խոսքեր է հնչեցնում Չինաստանի հասցեին: Իր հերթին, Եվրամիության արտաքին կապերի խորհրդի մամլո խոսնակ Վիրջինիա Բատու-Հենրիկսոնը նշել է, որ Բրյուսելը մտադիր է այդ հարցով կոնսենսուսի հասնել: «Մեզ պետք է բոլոր հիմնական խաղացողների աջակցությունը, Չինաստանը դրանցից մեկն է», - նշել է նա:

Համաճարակի ճիրաններում հայտնված երկրներին հուզող գլխավոր հարցը սա է՝ արդյո՞ք արվել է հնարավորը՝ կանխելու կորոնավիրուսը, որն աշխարհում խլել է ավելի քան 325 հազար մարդու կյանք՝ վարակելով շուրջ 5 միլիոնի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, ելույթ ունենալով ասամբլեայի բացմանը, խոստացավ այդ հարցի պատասխանը տալ ամենամոտ և ամենահարմար պահին` անկախ հետաքննության արդյունքում. «Մենք բոլորս այս համաճարակից դասեր ենք քաղել, յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր կազմակերպություն, իր փորձից ելնելով, պետք է դասեր քաղեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավատարիմ է թափանցիկության, հաշվետվության սկզբունքին և շարունակաբար կատարելագործվելուն»:

Պաշտոնական Պեկինը հաստատեց՝ կողմ է համաճարակի շուրջ անկախ հետաքննությանը, սակայն պայմանով, որ այդ գիտական աշխատանքը գլխավորի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ պահպանելով անաչառության ու արդարության սկզբունքը: Այս մասին նշել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը և հավաստիացրել, որ իր երկիրը ամենայն ազնվությամբ ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, դրա տարածման դեմ ձեռնարկած քայլերով և բուժման մեթոդներով: Միաժամանակ, Չինաստանի նախագահը կոչ է արել հետաձգել բոլոր տեսակի հետաքննություններն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում համաճարակը վերահսկողության տակ չի առնվել: «Համաճարակի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Չինաստանը կաջակցի կորոնավիրուսի համավարակին արձագանքման համաշխարհային քայլերը համակողմանի ստուգելու գաղափարին», - վստահեցրել է Սի Ծինպինը:

Վաշինգտոնն առայժմ չի աջակցել վարակի ծագման շուրջ անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Վաշինգտոնն ինքը կփորձի պարզել, թե որքանով են հիմնավոր պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Ուհանի բիոլաբորատորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով։

Աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կառույցը հերքում է Վաշինգտոնից հնչող մեղադրանքները` պնդելով, թե չունի որևէ լիազորություն՝ ստիպելու կառավարություններին բացահայտել տեղեկատվությունը: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի համոզմամբ՝ կառույցին փորձում են ներքաշել քաղաքական ֆուտբոլի մեջ:

Առողջապահության ոլորտի փորձագետները կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բազմակողմանի և համապարփակ որևէ ուսումնասիրություն մինչ օրս չեն կատարել, մասնագետները նշում են, որ վարակի ծագման վերաբերյալ վերջնական փաստն առայժմ չի հաստատվել, օր-օրի խորացող կասկածները դեռ անպատասխան են մնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար անդամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այդուհանդերձ հորդորել է առաջին հերթին կենտրոնանալ համաճարակի վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգ ստեղծելու վրա: «Առողջապահության համաշխարհային կազմակերությունը լեգիտիմ գլոբալ հաստատություն է, որի հետ կապված են բոլորը: Այդ իսկ պատճառով, մենք միշտ պետք է մտածենք, թե ինչպես բարելավել կազմակերպությունում գործընթացները, հոգ տանել կայուն ֆինանսավորման համակարգի մասին», նշել է կանցլերը՝ հավելելով. - «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեզ պետք է ուժեղ ԱՀԿ, իսկ այդ կազմակերպությունը մենք ենք՝ անդամ պետությունները»: Մերկելի այս հայտարարությանը միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Նա, իր հերթին, նշել է, որ մահացու վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումը դառնալու է աշխարհի սեփականությունը, և կոչ է արել ապահովել դրա հավասար հասանելիությունը բոլոր երկրների համար:

Ի դեպ, ԵՄ դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Գիլիըդս ընկերությունը ստացել է ռեմդեսիվիր դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեվիսիրը, թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը:
ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ: Բացի ռեմդեսիվիրից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը:

Միևնույն ժամանակ Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ընկերության տվյալներով՝ նախնական կլինիկական փորձարկումները դրական գնահատական են տվել: Moderna Inc-ն օրերս հայտարարեց, որ իր փորձնական COVID-19 պատվաստանյութը մշակել է հակամարմիններ, որոնք կարող են չեզոքացնել նոր կորոնավիրուսը հիվանդների մոտ կլինիկական փորձարկումների վաղ շրջանում:

Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակը հավասար էր COVID-19- ից առողջացած մարդկանց արյան նմուշների հետ:

Ուսումնասիրության մասնակիցներին տրվել է պատվաստանյութի երեք տարբեր չափաբաժին: Ինչպես նշում է Moderna- ն, բացահայտվել է, որ հիվանդի իմունիտետի բարձրացումը կախված է եղել ներարկված պատվաստանյութի չափաբաժնից: Պարզվել է նաև, որ mRNA-1273 պատվաստանյութը, ընդհանուր առմամբ, անվտանգ է մարդկանց օրգանիզմի համար:

Հիշեցնենք, որ Moderna-ն ակտիվորեն ներգրավված է նոր կորոնավիրուսների դեմ պատվաստանյութ մշակելու ջանքերում: Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարարությունը թույլատրեց ընկերությանը անցնել աշխատանքի հաջորդ փուլին պատվաստանյութի պատրաստման հարցում: Հետազոտությունների նոր փուլը նախատեսվում է սկսել հուլիսին: Պատվաստանյութերի հետազոտության խոստումնալից արդյունքների մասին զեկույցներից հետո ԱՄՆ ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել ավելի քան 2 տոկոսով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2881 անգամ
Լրահոս
ԱԺ-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ԸՕ-ում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին հարցը Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է․ իրավապահներին հանձնարարվել է թիմի պոտենցիալ անհնազանդների՝ ավելի քան 12 հոգու մասին դոսյեներ հավաքել, որ խաղից հանեն Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում․ հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» «Հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է Հարրին ստիպված է եղել օգնություն խնդրել արքայազն Չարլզից Նոր սահմանափակումներ` Չինաստանի նկատմամբ «Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու»․ Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Բլեֆ՝ թաքնված դիմակահանդեսի տակ Արսեն Թորոսյանը Փաշինյանին ասել է, որ ուզում է հեռանա Հայտնի է դարձել օրեր առաջ Վանաձորում կրակոցներ արձակած անձի ինքնությունը Ռուս միլիարդատերերի կարողությունը աճել է 62 մլրդ դոլարով. Forbes Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Տնտեսությունը երկու ամիս «անջատելն» անիմաստ էր, եթե այն իմաստ ունենար, այսօր այսպիսի թվով վարակակիրներ չէինք ունենա. բժիշկ Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...