Ռուսաստանն անցնում է բացահայտ ճնշումների. Փաշինյանի «զենքը» կրուտիտն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ լուրջ հոգեբանական խնդիրներ ունի կամ կրուտիտի մեծ վարպետ է, քերթողահայրը: Մենք ամենեւին էլ նպատակ չունենք պիտակավորել կամ վիրավորել վարչապետին, իր «դիագնոզը» տվել է անձամբ ինքը՝ ֆեյսբուքյան այսօրվա լայվի ընթացքում դրսեւորած ոչ ադեկվատ պահվածքով: Փաշինյանը ոչինչ որ մտքերը չէր կարողանում ժողովել՝ մի թեմայից մյուսն էր թռչում, բայց այնպիսի հայտարարություններ արեց, որոնք կարելի է ինքնախոստովանական ցուցմունք համարել: Ինչպես հայտնի է վերջին օրերին, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշումից հետո ռուսական կողմի գործուն մասնակցությամ հայաստանյան իշխանության նկատմամբ օղակը սեղմվում է,մինչ որոշումը Լավրովի նախազգուշացնող հայտարարությունից հետո մաքսանենգ ծխախոտի պատմության մասին ինֆորմացիոն արտահոսքերը հաջորդեցին մեկը մյուսին, ադամանդի ու ոսկու կանտրաբանդայի մասին պատմություններն էլ մյուս կողմից: Եւ ինչ, ալամ աշխարհին ալան-թալանի մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այսուհետ չի պատասխանելու իր եւ ընտանիքի մասին «սուտ» լուրերին: Փաշինյանը լայվ էր մտել կորոնովիրուսի համաճարակը կանխելու քայլերի մասին զրուցելու նպատակով, բայց կեսից պարզվեց, որ քողարկված իրական նպատակը հենց այս մեսիջը տեղ հասցնելն էր «Ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում, մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչո՞ւ չեք հերքում։ Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա երկու միլիոն դոլար են ծախսել, ռեկետ են անում, էս ինչի գործ են անում, կոշիկի գործ են անում, նարկոտիկի գործ են անում։ Տենց հերքելով... Ուզում եք հավատալ՝ հավատացեք։ Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին»,- զայրացած ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը վարչապետի աթոռին է նստած, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։ «Ինչի՞ համար եք ինձ բերել, այստեղ նստեցրել. որ ռեկետ անե՞մ։ Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն՝ ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,- ավելացրեց կրուտիտի քերթողահայրը:
Ըստ նրա՝ տարածվող լուրերը իշխանության մասին գոյություն ունեցող կարծրատիպերի հետևանք է։
«Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ, թող հավատա։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի։ Ով տենց է մտածում, թող մտածի։ Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ։ Էս խոսակցությունները պետք է վերջացնել...Դե հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, դե հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե հերքեք, որ ուղտ չեք»: Փաստորեն, ընդդիմության կարգավիճակում նախկինների մասին փաշինյանական հայտարարություններն ու մեղադրանքներն էլ պետք է դիտարկեն «փչացվածության աստիճանի» համատեքստում: Նիկոլ Փաշինյանի պահվածքը նույնիսկ «կրուտիտ» էլ չէ, այլ ցինիզմ, որը հեղափոխության առաջնորդը դրսեւորում է իրեն վստահության քվե տված քաղաքացիների նկատմամբ, նրանց մոտավորապես հասկացնելով, որ ինձ ընտրել եք, ուրեմն բարի եղեք քիթներդ չխոթել իմ մութ գործերի մեջ, տվել եք վստահության քվե, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, ոչ հաշվետու եմ ձեր առջեւ, ոչ էլ տեսնում եմ դրա կարիքը, իսկ ովքեր էլ կիմանան իր մութ գործերի մասին ու կբարձրաձայնեն այդ մասին, ցույց կտան իրենց փչացվածության աստիճանը: Իհարկե, այս հայտարարություններից հետո հայ ժողովրդի հույսը վարչապետի տիկինն է, ով մեկ օր առաջ հրապարակային խրախուսում էր հոգեբանի դիմել, որ դա ամոթ բան չէ: Միգուցե նա մի հոգեբանի հաստիք գրի ամուսնու աշխատակազմում, որպեսզի հանրությանը զերծ պահեն այսպիսի ցնցումներից: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը պարզ մանիպուլացիայով փորձեց շրջանցել ծխախոտի կանդրաբանդայի մասին լուրերը՝ հասկանալով, որ չի կարող հերքել անհերքելին, քանի որ դիմացը ոչ թե նախկիններն են, որոնց մասին կարելի է օդում կրակել ու թալանչի ու հանցագործ հռչակել, այլ դիմացը ռազմավարական հզոր պետությունն է ու հերքումներին ի պատասխան ծանրակշիռ փաստարկներ կարող է հանդես գալ: Սա խոշոր միջազգային սկանդալ է, որի հաշվով ստել հնարավոր չի լինելու:Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի այսպիսի սկանդալների: Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային լուրջ խմորումներ են ընթանում եւ Ռուսաստանը Հայաստանում իր ազդեցությունը վերականգնելու կոշտ պլաններ ունի եւ երբ ասում էինք, որ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը դուրս է եկել Ռուբերտ Քոչարյանի ազատել-չազատելու հարթությունից, չէինք սխալվում: Ռուսաստանը հասկանում է, որ Արեւմուտքի հատուկ ծրագրով իշխանության եկած Փաշինյանի դեմ միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է,ով անցած ճանապարհով ապացուցել է իր վճռականությունը եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրաբնդման երաշխավոր դարձել: Հիմա տարածաշրջանային բուռն զարգացումները Ռուսաստանին այլ քաղաքական գործիչների եւ ուժերի վրա խաղադրույք կատարելու, էքսպերիմենտների ժամանակ չեն տալիս ոչ այնքան կամային, թույլ ֆիգուրների, դիցուք Կարեն Կարապետյանի եւ ուրիշների միջոցով:
Մենք գրել էինք նաեւ, որ հենց այս համատեքստում Քոչարյանի կալանքի որոշումը չփոխելու Փաշինյանի քաղաքական որոշումը ծանր է նստելու ոչ միայն իր իշխանության, այլ պետության վրա եւ որ ռուսական կողմը դիմելու է նման հակահարվածների: Սրանք դեռեւս ծիծեռնակներն են եւ շոուն դեռ առջեւում է, ինչի առիթով էլ Նիկոլ Փաշինյանը թերեւս կորցրել է ադեկվատությունը:

Անի Սահակյան

դիտվել է 4156 անգամ
Լրահոս
Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am